Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՈԻՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 30.06.2016
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը 2016 թվականի հուլիսի 6-ից մինչև հուլիսի 7-ն ընկած ժամանակահատվածը մարզի «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառային տարածքներում անտառի վնասատուների և հիվանդությունների դեմ իրականացնելու է ավիացիոն քիմիական պայքարի միջոցառումներ: Թունավորումից խուսափելու համար հուլիսի 6-ից մինչև օգոստոսի 1-ը անհրաժեշտ է խստիվ արգելել նշված տարածքներ մարդկանց և կենդանիների մուտքը, սնկերի, բույսերի և հատապտուղների հավաքը, ինչպես նաև անհրաժեշտ է...

Քննարկում մարզպետի մոտ 29.06.2016
Այսօր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, Օ-դը-Սեն-Տավուշի մարզ համագործակցության շրջանակներում, Ֆրանսիայի հայկական հիմնադրամի տնօրինության և ,,ՀիմնաՏավուշ,, հիմնադրամի ղեկավարության՝ Սուրեն Գևորգյանի, Միհրան Քյուրքչյանի ու Հրաչ Թումանյանի հետ քննարկել է սարամասեր տանող ճանապարհների հիմնանորոգման և անասնապահության զարգացմանն անհրաժեշտ կերային բազաների ստեղծման խնդիրները: Քննարկմանը մասնակցել է նաև մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Ֆրանսիայի հայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Սուրեն Գևորգյանը...

Գերմանացի փորձագետը ծանոթացավ ծրագրի արդյունքներին 28.06.2016
Այսօր մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը Տավուշի մարզպետարանում ընդունեց <<Հույսի կամուրջ>> հասարակական կազմակերպության կողմից իրականացվող մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրի /ՄԿՈՒ/ արդյունքների գնահատման անկախ փորձագետ Հեդրան Ֆերարիին: Գերմանացի փորձագետին հետաքրքրում էին ինչպես «Հույսի կամուրջ» ՀԿ-ի կողմից Դանիայի Թագավորության արտաքին գործերի նախարարության զարգացման գործակալության և «Առաքելություն Արևելք» դանիական մարդասիրական...
2016 թվականի փետրվարի 20-ից մինչև մարտի 9-ը անցկացվել է դպրոցականների օլիմպիադաների երրորդ` մարզային փուլը: Մրցութային առաջադրանքները կազմել են հանրապետական առարկայական հանձնաժողովները: Մարզային փուլին մասնակցել է 252 աշակերտ: Նրանցից, որից դպրոցականների առարկայան օլիմպիադաների հանրապետական փուլին մասնակցելու իրավունք է ստացել 58-ը: ՀՀ Տավուշի մարզպետի կողմից հաստատված` հանրապետական փուլի մասնակիցների հայտերը, բացառությամբ մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա,...

Դիլիջանում տեղի ունեցավ «Աշխատանքի և արժանապատիվ կյանքի իրավունք» ծրագրի ամփոփիչ համաժողովը 23.06.2016
Այսօր «Դիլիջան» առողջարանային համալիրում տեղի ունեցավ «Աշխատանքի և արժանապատիվ կյանքի իրավունք» Հաշմանդամություն ունեցող երիտասարդների կենսապայմանների բարելավում` զբաղվածության հնարավորությունների մեծացմամբ ՀՀ Տավուշի մարզում» ծրագրի ամփոփիչ համաժողովը, որի ընթացքում ներկայացվեցին ծրագրի արդյունքները, նվաճումները, քաղած դասերը և մարտահրավերները: Համաժողովին ներկա էին ՀՀ Տավուշի մարզպետարանի, ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ աշխատանքի և...

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՈՎՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 21.06.2016
Հարգելի բուժաշխատողներ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի` Բուժաշխատողի օրվա կապակցությամբ: Օրը մի հիանալի առիթ է մեկ անգամ ևս կարևորելու ու արժևորելու բուժաշխատողի դերակատարությունը մեր կյանքում: Բժշկի մասնագիտությունը ամենահին, բայցև ամենաարդիական մասնագիտություններից է, որովհետև բոլոր ժամանակներում էլ մարդիկ բուժման կարիք են ունեցել և այժմ էլ ունեն: Անհնար է պատկերացնել որևէ մեկի, ով կյանքում գոնե մեկ անգամ դիմած չլինի բժշկի: Մարդիկ բուժաշխատողին են վստահում...


