Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

15.11.2016

 2016թ. հոկտեմբերից մեկնարկել են ՀՀ Տավուշի մարզի տարածքային զարգացման ռազմավարության /ՏԶՌ/ կազմման աշխատանքները: Իսկ 2016թ. նոյեմբերի 16-ից Տավուշի մարզպետարանում կսկսվեն մարզի 2017-2025թ.թ. տարածքային զարգացման ռազմավարությունը մշակող ոլորտային խմբերի աշխատանքային հանդիպումները:
 Քննարկումները կանցկացվեն ՀՀ Տավուշի տարածքային զարգացման ռազմավարության մշակումը համակարգող՝ մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանի մասնակցությամբ՝ համաձայն նախօրոք կազմված ժամանակացույցի /ժամանակացույցը տեղադրված է մարզպետարանի պաշտոնական կայքի ,,Հայտարարություններ,, բաժնի ,,Այլ հայտարարություններ,, ենթաբաժնում/:
 Բոլոր քննարկումները դռնբաց են: Քննարկումներին կարող են մասնակցել համայնքների ղեկավարներ, ավագանիների անդամներ, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության անդամներ, հիմնարկ-ձեռնարկությունների և համայնքների ակտիվ ներկայացուցիչներ, միջազգային և տեղական կազմակերպություններ, ոլորտների մասնագետներ, փորձագետներ և ուրիշներ:
  Քննարկումներին Ձեր մասնակցության անհնարինության դեպքում կարող եք առաջարկներն ուղարկել tavush.tsragrer@mta.gov.am էլեկտրոնային փոստի հասցեով կամ զանգահարել /0263/4-45-61 հեռախոսահամարով՝ մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժին:
 Սահմանված ժամանակացույցով կքննարկվեն ըստ ոլորտների իրավիճակի վերլուծությունները, որին կհետևեն նաև ՍՎՈՏ վերլուծությունները և ռազմավարության մշակման գործընթացները:
 Ակնկալելով ակտիվ մասնակցություն և համագործակցություն՝ տեղեկացնում ենք, որ ռազմավարության ներկայացման վերջնաժամկետ է սահմանված 2017թ. հունվարի 15-ը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57