Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տարածաշրջանային փուլում հաղթեց Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցի թիմը

14.11.2016

   Նոյեմբերի 11-ին Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում իրենց ուժերը չափեցին շախմատի դպրոցականների 11-րդ օլիմպիադայի Իջևանի տարածաշրջանային փուլի մասնակից շախմատիստները: Տեղեկացնենք, որ օլիմպիադան անց է կացվում չորս փուլով՝ ներդպրոցական, տարածաշրջանային, մարզային և հանրապետական: Մրցման էր դուրս եկել 20 թիմ: Մասնակցում էին մինչև 14 տարեկան պատանի շախմատիստները, իսկ թիմերը հանդես էին գալիս 3 տղա 1 աղջիկ կազմով: Լարված ու համառ պայքար ընթացավ, որի արդյունքում հաղթող ճանաչվեց Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցի թիմը և իրավունք ձեռք բերեց մասնակցելու օլիմպիադայի մարզային փուլին: Հավելենք, որ մրցաշարը կազմակերպվել էր Շախմատի ակադեմիայի և Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության համատեղ ջանքերով, իսկ մրցումները վարեց Շախմատի ակադեմիայի մարզիչ Արման Չիլինգարյանը Նոյեմբերյան քաղաքից:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:31:16