Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվեցին Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 3-րդ համաժողովին առնչվող հարցեր

14.11.2016

 Այսօր՝ նոյեմբերի 14-ին, Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանն ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին: Դեսպանին ուղեկցում էր դեսպանության մշակութային հարցերով խորհրդականը: Հանդիպմանը ներկա էին Տավուշի մարզպետի օգնականը, մարզպետարանի կրթության և գյուղատնտեսության ոլորտների պատասխանատուները, Իջևանի քաղաքապետը: Քննարկվեցին դեկտեմբերի 1-2-ը Երևանում կայանալիք Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 3-րդ համաժողովի հետ կապված հարցեր: Պարոն Շարպանտիեն ընդգծեց, որ Տավուշի մարզը ապակենտրոնացված համագործակցության հիանալի օրինակներ ունի: Նա նաև իր ակնկալիքները ներկայացրեց համաժողովից, ինչպես նաև հեռահար տեսլականները՝ համագործակցությունը կողմերի համար էլ ավելի արդյունավետ ու շահեկան դարձնելու տեսանկյունից: Նշվեց հատկապես գյուղատնտեսության ոլորտի ձեռքբերումների մասին ու նաև այն մասին, որ դինամիկ զարգացում է ապրում Իջևան-Վալանս բարեկամությունը, իսկ զբոսաշրջության զարգացման համար մարզում առկա են լավ հնարավորություններ: Նշվեց, որ համաժողովի 2-օրյա հանդիպումներում չորս հիմնական ուղղությունների կանդրադառնան՝ գյուղատնտեսություն, զբոսաշրջություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ ու ենթակառուցվածքներ և հույս հայտնեց, որ Ֆրանսիան և Տավուշը, օրակարգին համապատասխան, բարձր մակարդակով կներկայանան համաժողովին: Մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը համառոտ ներկայացրեց ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում իրականացված աշխատանքները: Ասաց, որ ամբողջ մարզն ունի տուրիզմի, հատկապես էկոտուրիզմի զարգացման լայն հնարավորություններ, մեծ են հնարավորությունները տեքսիլ արտադրությունը զարգանելու գործում, հատկապես որ հարկային արտոնություններ են սահմանված սահմանամերձ գոտում: Նա նաև վստահեցրեց, որ Տավուշը ըստ արժանվույն կներկայանա համաժողովին:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:31:16