Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ավանդական ,,Ոսկե աշունը,, Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում

11.11.2016

  Աշունն իր ողջ հմայքով՝ վառ գույներով, բերք ու բարիքով, աշնան արևով ու երեխաների խանդավառությամբ այսօր հանգրվանել էր Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցի բակում: Կրթօջախում արդեն ավանդական դարձած ,,Ոսկե աշուն,, միջոցառումն էր անցկացվում, որն այս տարի նվիրված էր Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձին: Տոնակատարությանը ներկա էին Տավուշի մարզպետարանի և Իջևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, ծնողներ ու բազմաթիվ հյուրեր: Հանդիսությունն սկսվեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի օրհնության խոսքով: Միջոցառմանը մասնակցում էին դպրոցի 3-9-րդ դասարանները, թվով 14 դասարան, որոնք առանձին-առանձին ներկայացել էին մեկը մյուսից գեղեցիկ ձևավորված, առատ ու ճոխ սեղաններով՝ օգտագործելով իրենց ողջ երևակայությունն ու հնարավորությունները: Միջոցառումն ուղեկցվում էր երգ-երաժշտությամբ, պարային համարներով: Հանձնարարված ուտեստները ժյուրիի գնահատականին ներկայացնելուց հետո երեխաներն այնուհետև հյուրասիրեցին ու նաև վայելեցին իրենց սեղանների բերքն ու բարիքները:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:31:16