Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում այսօր տեղի ունեցավ կիրակնօրյա դպրոցի հանդիսավոր բացում

11.11.2016

  Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում այսօր տեղի ունեցավ կիրակնօրյա դպրոցի հանդիսավոր բացում՝ ի հիշատակ կանադահայ Լուսին Պողոսյանի, ով մեծ ներդրում է ունեցել հայ երեխաներին դպրոցական ու հոգևոր կրթություն տալու գործում: Բացման արարողությանը ներկա էին Տավուշի մարզպետարանի, Իջևանի քաղաքապետարանի և հոգևոր դասի ներկայացուցիչներ, ուսուցիչներ, ծնողներ ու դպրոցականներ: Միջոցառմանը մասնակցում էր Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ում օրհնությամբ էլ բացվեց հոգևոր այս կրթօջախը: Այնուհետև Սրբազանը հյուրերի հետ շրջեց դասարաններով՝ բոլորին փոխանցելով իր գնահատանքն ու սերը, մաղթելով, որ դպրոցը դառնա ուրախության կենտրոն երեխաների համար: Սրբազանը նաև իր շնորհակալությունն ու գոհունակությունը փոխանցեց Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին, կառույցի շինարարներին դպրոցի ստեղծմանն աջակցելու ու այն կառուցելու համար: Տեղեկացնենք, որ դպրոցի համար նախատեսված երկու ընդարձակ սենյակները վերանորոգվել ու կահավորվել են Լուսին Պողոսյանի զավակների նախաձեռնությամբ: Իսկ դպրոցում հոգևոր կրթություն և դաստիարակություն կստանան թիվ 1 հիմնական դպրոցի 1-9-րդ դասարանների աշակերտները: Կդասավանդվեն հոգևոր կրթություն և հոգևոր երաժշտություն, ձեռքի աշխատանք և անգլերեն լեզու առարկաները: Ընդունելությունն այստեղ կազմակերպվում է դիմումով՝ ծնողների համաձայնությամբ: Կրթօջախն այսօր ադեն ունի 92 սան և հանձնված է Տեր Թորգոմի հոգևոր խնամքին:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:31:16