Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Հիշատակի և ոգեկոչման օր Տավուշի մարզկենտրոնում 24.04.2018
Այսօր, ինչպես ամբողջ հանրապետությունում, այնպես էլ Տավուշի մարզկենտրոն Իջևանում հիշատակի ու ոգեկոչման օր էր: Մարդկանց հոսքը վաղ առավոտից ձգվում էր դեպի Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան, որն արդեն պատված էր ծաղիկներով ու ծաղկեպսակներով: Տարբեր հիմնարկ-ձեռնարկությունների, հասարակական կազմակերպությունների, կրթական և առողջապահական հաստատությունների ներկայացուցիչներ, ուսանողներ, դպրոցականներ, անհատ անձինք երթով մոտենում էին հուշահամալիրի հրապարակ և հարգանքի տուրք մատուցում: Ծաղկեպսակ...

Վերականգնվել է բնականոն երթևեկությունը 21.04.2018
Այսօր՝ ապրիլի 21-ին, ժամը 16-ի սահմաններում ՀՀ Տավուշի մարզի Հաղթանակ գյուղի վարչական տարածքում մի խումբ մարդիկ կարճ ժամանակով փակել են Իջևան-Նոյեմբերյան–Վրաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհը: Անմիջապես նրանց հետ հանդիպման է գնացել ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Մարզպետի միջամտությունից և հորդորներից հետո շատ արագ բացվել է ճանապարհը և վերականգնվել է բնականոն երթևեկությունը:

Հաղթանակում ավարտական փուլում են նոր արտադրամասի հիմնման աշխատանքները 20.04.2018
Տավուշի մարզի Այրում համայնքում՝ Հաղթանակ բնակավայրում, 2018 թվականին ,,Սպայկա,, ընկերության 150 մլն. դրամ ներդրումային ծրագրով արդեն ավարտական փուլում են բանջարեղենի, մասնավորապես բողկի և կարտոֆիլի վերամշակման ու փաթեթավորման արտադրամասի հիմնման աշխատանքները: Արտադրամասը հագեցած է նորագույն սարքավորումներով և կապահովի 50 հիմնական աշխատատեղ: Բողկի արտադրության ծավալների ընդլայնմանը զուգահեռ, բացի հիմնական աշխատատեղերը, ժամանակավոր աշխատատաղեր կստեղծվեն նաև տարածաշրջանի համայնքների...

Աշխատանքային հանդիպում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների հետ 18.04.2018
Այսօր Տավուշի մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Գուրգեն Հարությունյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների հետ: Քննարկվել են 2017 թվականի ընթացքում և 2018-ի առաջին եռամսյակում կազմակերպության կողմից մարզում իրականացված աշխատանքները, անդրադարձել ընթացիկ ու նախատեսվող ծրագրերին: Մասնավորապես նշվել է, որ աջակցության ծրագրերի շրջանակում, ջրային ռեսուրսների...

,,Կորյուն,, ռազմամարզական խաղերի եզրափակիչ փուլում Իջևանի ավագ դպրոցը գրավել է մրցանակային 3-րդ տեղը 17.04.2018
Ապրիլի 16-ին Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում կայացել է ՀՀ հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների միջև անցկացվող ,,Կորյուն,, ռազմամարզական խաղերի եզրափակիչ փուլը, որին մասնակցել են մարզային փուլում հաղթած թիմերը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Դավթյանը, կրթության և գիտության նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը, բարձրաստիճան զինվորականներ ու ոլորտի պատասխանատուներ: Ողջույնի իր խոսքում...
Պարզաբանում 17.04.2018
Պարզաբանելով <<Պահանջվում է մարզպետարանի վարչության պետ>> <<Առավոտի>> ապրիլի 16-ի հրապարակումը, տեղեկացնում ենք, որ մարզպետարանի աշխատակազմում թափուր պաշտոն զբաղեցնելու գործընթացը կարգավորվում է <<Քաղաքացիական ծառայության մասին>> ՀՀ օրենքով, աշխատանքային օրենսգրքով և իրավական այլ ակտերով: Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի թափուր պաշտոնը կզբաղեցվի միայն այն դեպքում, երբ ՀՀ քաղաքացիական...


