Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նախատեսվում է կառուցել բազմագործառույթ կենտրոն

11.07.2018

Այսօր ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանի մոտ կայացած հերթական հանդիպմանը մասնակցում էին Տավուշի թեմի ներկայացուցիչները թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ և Գետահովիտ համայնքի ավագանու անդամներ, համայնքի ղեկավար Արթուր Ղազարյանը: Դեռևա 2018 թվականի մարտի 29-ին ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ պաշտպանության նախարարությանն ամրացված Գետահովիտ գյուղի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 10518,2 քառ մետր մակերեսով շենք-շինությունները և 8,9 հա հողամասը անհատույց նվիրվել է Հայաստանյան Առաքելական Սուրբ եկեղեցուն:
Համայնքի բնակչության մոտ այդ որոշումը որոշակի դժգոհության տեղիք է տվել: Քննարկումը կազմակերպվել էր, որպեսզի հստակեցվի խնդրի էությունը: Ավագանին, համայնքի ղեկավարը կարծում են, որ այդ տարածքը և շինությունն ավելի նպատակահարմար է մնան որպես պետական սեփականություն, այնուհետև հստակ ծրագիր լինելու դեպքում, համապատասխան ներդրումներ ապահովելու պայմանով հանձնվեն որևէ կազմակերպության կամ անհատի: Նրանց խոսքով, առանց այդ էլ Գետահովիտը մեծ տարածքներ չունի, որոնցից կարողանար հարկեր գանձեր և ավելացներ իր սեփական եկամուտները:
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը ներկայացրեց ծրագիրը, որը Եկեղեցին նախատեսում է իրականացնել վերոնշյալ տարածքում: Այն բազմագործառույթ կենտրոն է լինելու <<Գետահովիտ մանկապատանեկան գյուղ >> անվամբ, ծառայելու է և որպես տեղական ու միջազգային երիտասարդական ճամբար, և որպես հոգևոր վերականգնողական կենտրոն՝ քաղցկեղով հիվանդ երեխաների համար:
Նախատեսվում է հիﬓանորոգել դեպի ճամբար տանող ավերված ճանապարհը, բոլոր շինությունները, վերանորոգել լողավազանները, ստեղծել խոտածածկ ֆուտբոլի դաշտ, բասկետբոլի, վոլեյբոլի և թենիսի դաշտեր՝ ձևափոխելով առկա շարահրապարակները: Համապատասխան չափանիշներով և պայմաններով կառուցել վերականգնողական կենտրոնը՝ հարակից բնակվելու պայմաններով, կառուցել էկոլոգիական ագարակ ու այգիներ: Այն ունենալու է բոլոր անհրաժեշտ պայմանները և լինելու է ամբողջովին անվճար:
Ծրագրի իրագործման համար նախնական հաշվարկներով անհրաժեշտ է ներդնել 3-5 ﬕլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որի համար, ինչպես տեղեկացրեց Բագրատ սրբազանը, բանակցել են տարբեր անհատ բարերարների ու կազմակերպությունների հետ: Որպես հավելյալ արդյունք, ակնկալվում է, որ կստեղծվեն աշխատատեղեր, որոնք կարող են զբաղեցնել Գետահովիտի բնակիչները, կավելանա համայնքի այցելուների քանակը, կաշխուժանան առևտուրը, սպասարկող ծառայությունները, համայնքի տնտեսությունը, քանի որ անհրաժեշտ մթերքը նույնպես առաջին հերթին ձեռք կբերվի գյուղից:
Քննարկման ընթացքում պարզվեց, որ որոշակի խնդիրներ և դժգոհություն համայնքում առաջացել են՝ պայմանավորված ոչ տեղեկացված լինելու հանգամանքով: Մարզպետն առաջարկեց Գետահովիտում հարցի առնչությամբ կազմակերպել համայնքային լսումներ: Հանդիպել բնակչության հետ, տեղեկացնել ծրագրի մասին և լսել նրանց կարծիքը: Բագրատ Սրբազանն իր պատրաստակամությունը հայտնեց մասնակցելու նման քննարկմանը, և պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկա օրերին կազմակերպել հանդիպում բնակչության հետ, որին ներկա կլինի նաև մարզպետ Վահե Ղալումյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 16:43:11