Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ներկայացուցիչները Տավուշի մարզում էին

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ներկայացուցիչները Տավուշի մարզում էին 21.07.2017

 Երևանի քաղաքապետարանի «Արտաքին կապեր» ծրագրի շրջանակներում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմի անդամներն ու ՌԴ Կուբանի կազակների հայկական միավորման ներկայացուցիչներն այցելել էին Տավուշի մարզ: Մարզպետի տեղակալ Կարեն Ադամյանի ուղեկցությամբ  նրանք այցելել են մարզի սահմանամերձ Ազատամուտ և Սարիգյուղ համայնքներ, ծանոթացել համայնքների խնդիրներին: Վարչական շրջանի և ՌԴ Կուբանի կազակների հայկական միավորման կողմից համայնքների մանկապարտեզներին նվիրել են գնդակներ,...

Տավուշի մարզից 10 պատանի շախմատիստ մասնակցել են հուշամրցաշարին

Տավուշի մարզից 10 պատանի շախմատիստ մասնակցել են հուշամրցաշարին 19.07.2017

Օրերս Ջերմուկում անցկացվել է Ստեփան Ավագյանի հուշամրցաշարը. «Ջերմուկ-2017» պատանեկան XII միջազգային բաց մրցաշարը: Այս տարվա մրցաշարը խոշորագույնն է եղել մրցաշարի պատմության մեջ, մասնակցել են 362 շախմատիստ: Տավուշի մարզպետ, շախմատի մարզային ֆեդերացիայի նախագահ Հովիկ Աբովյանի աջակցությամբ մարզից հուշամրցաշարին մասնակցել են մինչև 18 տարեկան 10 պատանի: Ստեփան Ավագյանի հուշամրցաշարն անցկացվում է 3 տարիքային խմբերով. մինչև 10, մինչև 12 և մինչև 18: Մինչև 10 տարեկանների խմբում...

Հերթական նիստում

Հերթական նիստում 19.07.2017

 Հուլիսի 19-ին տեղի ունեցավ մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը: Այն վարում էր մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը:  Ըստ նիստի օրակարգի հանձնաժողովի անդամները քննարկեցին տարկետման ներկայացված անձնական գործեր: Օրակարգի երկրորդ հարցով քննարկվեցին ընթացիկ այլ հարցեր:  

Բաց դասախոսություն Ենոքավան համայնքում

Բաց դասախոսություն Ենոքավան համայնքում 18.07.2017

Հուլիսի 17-ին,  Ենոքավանի զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ, նորաբաց տղեկատվական կենտրոնում տեղի ունեցավ բաց դասախոսություն՝  համայնքի հատակագծի մշակման վերաբերյալ թեմայով: Դասախոսությանը ներկա էին նաև Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը և մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության գլխավոր մասնագետ Միսաք Մելքումյանը: ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ մարզում ,,Հայնախագիծ,, ընկերությունն սկսել է 55 բնակավայրերի 6 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի...

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 14.07.2017

  Հարգելի տավուշցիներ, համաձայն ՀՀ կառավարության համապատասխան որոշման, ս/թ հուլիսի 29-ը հայտարարված է համապետական շաբաթօրյակի օր: ,,Մաքուր Հայաստան,, ծրագրի շրջանակներում իրականացվող 2-րդ համապետական շաբաթօրյակին ակնկալվում է բոլոր հիմնարկ-ձեռնարկությունների, հասարակական կառույցների, անհատների ակտիվ մասնակցությունը: Շաբաթօրյակի օրը ,,Մաքուր Հայաստան,, ծրագրի շրջանակներում ՀՀ Տավուշի մարզում իրականացվող միջոցառումների նպատակով ստեղծված մարզային հանձնաժողովի կողմից կկազմակերպվեն...

Տավուշի մարզում կյանքի կոչվեց 100-րդ ջերմոցային տնտեսությունը

Տավուշի մարզում կյանքի կոչվեց 100-րդ ջերմոցային տնտեսությունը 13.07.2017

 Հուլիսի 12-ին Տավուշի մարզի Դիտավան համայնքում արգենտինահայերի ֆինանսավորմամբ և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով կյանքի կոչվեց մարզում կառուցված 100-րդ ջերմոցը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, համայնքի արգենտինահայ բարերարները, հյուրեր, դիտավանցիներ: Արարողությունն սկսվեց Օրհնության կարգով, որը մատուցեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26