Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

,,Հրաժեշտ  մանկապարտեզին,, հանդեսը Դիլիջանի թիվ 2 մանկապարտեզում

,,Հրաժեշտ մանկապարտեզին,, հանդեսը Դիլիջանի թիվ 2 մանկապարտեզում 07.07.2017

  Այսօր Դիլիջանի թիվ 2 մանկապարտեզում տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած ,,Հրաժեշտ մանկապարտեզին,, հանդեսը: Հաստատության ավագ խմբի սաները հանդիսավորությամբ հրաժեշտ տվեցին սիրելի մանկապարտեզին: Միջոցառմանը ներկա էին ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը, հյուրեր: Նախադպրոցական այս կրթարանում փոքրիկները շատ բան են սովորել՝ գրել, կարդալ, հաշվել, անկաշկանդ ու սահուն արտահայտվել ռուսերենով, և եկել է ժամանակը ոտք դնելու կյանքի մի նոր՝...

Բացվեց   Ենոքավանի զբոսաշրջային  տեղեկատվական կենտրոնը

Բացվեց Ենոքավանի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնը 06.07.2017

Հուլիսի 4-ին պաշտոնապես բացվեց Ենոքավանի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնը, որը վերակառուցվել է Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի և Ենոքավանի զարգացման հիմնադրամի համագործակցության շնորհիվ ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող ,,Գործընկերություն հանուն գյուղական համայնքների բարգավաճման,, ծրագրի շրջանակներում: Կենտրոնում զբոսաշրջիկները հնարավորություն կունենան տեղեկություն ստանալ մոտակա հյուրատների, վրանային գոտիների, ձիարշավարանների, հետիոտն արահետների, արկածային...

ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը  Գոշ գյուղում մասնակցել է դատական կարգադրիչների երդման հանդիսավոր արարողությանը

ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը Գոշ գյուղում մասնակցել է դատական կարգադրիչների երդման հանդիսավոր արարողությանը 06.07.2017

Հուլիսի 5-ին՝ ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ, Տավուշի մարզի Գոշ գյուղում տեղի է ունեցել դատական կարգադրիչների երդման հանդիսավոր արարողությունը: Հայ և համաշխարհային իրավական մտքում մեծ դեր ունեցած միջնադարյան նշանավոր իրավագետ, առակագիր, գիտնական, հայտնի ,,Դատաստանգրքի,, հեղինակ Մխիթար Գոշի արձանի մոտ նոր ընդունվող դատական կարգադրիչները երդվել են իրենց լիազորությունները կատարելիս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, մարդու ու քաղաքացու իրավունքներն ու...

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունել է հաղթանակով վերադարձած պատանի մարզիկներին

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունել է հաղթանակով վերադարձած պատանի մարզիկներին 04.07.2017

Տավուշի մարզի 5 պատանի մարզիկներ հաղթական հաջողություններ են գրանցել Ռումինիայի Բուզեու քաղաքում կայացած <<Կյոկուշին Կարատե>> մարզաձևի Աշխարհի գավաթի առաջնությունում և արժանացել առաջին, երկրորդ և երրորդ կարգի մրցանակների: Նրանք բոլորը <<Կյոկուշին Կարատեի>> Ազգային ֆեդերացիայի Տավուշի մասնաճյուղի սաներ են: Մարզիչը նույն մարզաձևի մարզային ֆեդերացիայի նախագահ Արմեն Կիրակոսյանն է, ով Բագրատաշենի մարզադահլիճում պարապմունքներ է անցկացնում Բագրատաշենից և հարևան...

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ 2017Թ. ՀՈՒՆԻՍ ԱՄՍԻՆ ՆՊԱՍՏՆԵՐ ՍՏԱՑԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 30.06.2017

  2017թ. հունիս ամսին, համաձայն մարզպետարանի աշխատակազմի Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի ՍԱՏԳ-ներից ստացված տեղեկատվության, Տավուշի մարզում ընտանեկան և սոցիալական նպաստներ են ստացել 5342 ընտանիքներ, որոնցից 1886-ը Իջևանի, 1278-ը Դիլիջանի, 1132-ը Բերդի և 1046-ը Նոյեմբերյանի տարածաշրջաններում: Նույն ամսվա ընթացքում մարզի 269 ընտանիքներ ստացել են նաև հրատապ դրամական օգնություն /Իջևան-100, Դիլիջան-60, Բերդ - 60, Նոյեմբերյան - 49/ :   Հունիս ամսվա ընթացքում մարզի 425...

Տեղի կունենա ջազային երաժշտության համերգ

Տեղի կունենա ջազային երաժշտության համերգ 30.06.2017

  ,,Հայաստանի պետական ջազ նվագախմբի հյուրախաղերը մարզերում,, նախագծի շրջանակներում հուլիսի 4-ին, ժամը 19:00-ին, Տավուշի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա ջազային երաժշտության համերգ: Անվճար համերգն իրականացնում է ,,Միհր ստեղծագործողների միություն,, ՀԿ-ն Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ համատեղ: Համերգի կազմակերպման աջակիցն է Տավուշի մարզպետարանը: Տեղեկացնենք, որ նախագիծն իր մեջ ներառում է նաև կրթական մաս, որի ընթացքում նվագախմբի ղեկավար Արմեն Հյուսնունցն իր երաժիշտների հետ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03