Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Եռօրյա դասընթացներ շախմատ դասավանդող ուսուցիչների համար

Եռօրյա դասընթացներ շախմատ դասավանդող ուսուցիչների համար 29.06.2017

  Հունիսի 26-28-ը Հայաստանի շախմատի ակադեմիայի, ՀՀ կրթության ու գիտության նախարարության և ՀՀ Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի ու սպորտի վարչության նախաձեռնությամբ Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցում անցկացվեցին վերապատրաստման եռօրյա դասընթացներ Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում շախմատ առարկան դասավանդող ուսուցիչների համար: Դասընթացներն անցկացվեցին ՖԻԴԵ-ի վարպետ, ՖԻԴԵ-ի մարզիչ Արշակ Ռամազյանի գլխավորությամբ: Երկօրյա տեսական և գործնական աշխատանքներից հետո դասընթացների երրորդ օրը...

Զորակոչային հանձնաժողովի հերթական նիստում

Զորակոչային հանձնաժողովի հերթական նիստում 28.06.2017

Հունիսի 27-ին տեղի ունեցավ մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը: Այն վարում էր մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Նիստի օրակարգով քննարկման էր դրված երկու հիմնական հարց. 2017 թ. ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքները և տարկետման ներկայացված անձնական գործերի քննարկումը: Ընթացքում անդրադարձ կատարվեց նաև քաղաքացիների զինհաշվառման /կցագրման/ տվյալների ամփոփմանը, բժշկական հանձնաժողովների աշխատանքին և զորակոչի կազմակերպման հետ կապված այլ խնդիրների:  

Քննարկվել են ծրագրերը

Քննարկվել են ծրագրերը 27.06.2017

Այսօր Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանն ընդունել է ,,Սահման,, հասարակական կազմակերպության ծրագրերի պատասխանատու Անահիտ Նազարյանին: Քննարկվել են կազմակերպության կողմից մարզի համայնքներում իրականացվող ծրագրերը: Մասնավորապես անդրադարձ է կատարվել Բերքաբերի մանկապարտեզի վերանորոգման և հետագա գործարկման խնդիրներին:  

 Նշվեց կենտրոնի ստեղծման 14-ամյակը

Նշվեց կենտրոնի ստեղծման 14-ամյակը 27.06.2017

  Այսօր՝ հունիսի 27-ին, ,,Հույսի կամուրջ,, ՀԿ-ի Իջևանի մասնաճյուղում հանդիսավորությամբ նշվեց  կենտրոնի ստեղծման 14-րդ տարեդարձը: Մասնաճյուղի երեխայի զարգացման կենտրոնը հիմնվել է 2003 թվականի հունիսի 25-ին՝ իր դռները լայնորեն բացելով հաշմանդամություն ունեցող երեխաների առջև՝ ապահովելով նրանց սոցիալական ներառումն ու զարգացումը կրթության մեջ և համայնքում, ստեղծելով հավասար հնարավորություններ յուրաքանչյուր երեխայի լիարժեք ներառման համար: Կենտրոնը երեխաների համար դարձել է երկրորդ տուն,...

Հուլիսի 1-2-ը Ենոքավանում տեղի կունենա ,,Հայ Բույս,, Հայկական բույսերի փառատոնը

Հուլիսի 1-2-ը Ենոքավանում տեղի կունենա ,,Հայ Բույս,, Հայկական բույսերի փառատոնը 26.06.2017

Հուլիսի 1-2-ը Տավուշի մարզի Ենոքավան գյուղում տեղի կունենա հայկական բույսերի «Հայ Բույս» փառատոնը։ Այն այս տարի անց է կացվելու արդեն երրորդ անգամ։ Փառատոնը հնարավորություն կտա ճանաչել Հայաստանում աճող, բայց դեռևս անհայտ բույսերը: Փառատոնի կարգախոսն է՝ «Պահպանում ենք այն, ինչ սիրում ենք: Սիրում ենք այն, ինչ մեզ հայտնի է»: Փառատոնը կմեկնարկի հուլիսի 1-ի առավոտյան ժամը 10-ին։ Փառատոնի ընթացքում լինելու են ուսուցողական խաղեր և միջոցառումներ ոչ միայն երեխաների, այլև...

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանող Լալվար Մնացականյանին

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանող Լալվար Մնացականյանին 26.06.2017

Այսօր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունել է Երևանի Պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Լալվար Մնացականյանին, ով իր կուրսային աշխատանքը բերել էր նվիրելու Տավուշի մարզպետարանին: Այն յուղաներկով նկարված կտավ է, որի վրա պատկերված է Տավուշի մարզպետարանի շենքը, իր հարակից հրապարակով: Լալվարը նշեց, որ երբ հանձնարարություն է ստացել որպես կուրսային աշխատանք ներկայացնել որևէ իջևանյան պատկեր, անմիջապես որոշել է նկարել հենց այդ հատվածը: Թեև...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05