Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դասընթաց-հանդիպում

Դասընթաց-հանդիպում 25.07.2017

Իրավաբանների հայկական ասոցիացիայի և ՀՀ Տավուշի մարզպետարանի նախաձեռնությամբ այսօր մարզպետարանի ուսումնական կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում-դասընթաց «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում: «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Հանդիպմանը ողջույնի խոսք ասաց ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Նա...

<<Սահմանամերձ համայնքներում պետք է ժամանակակից ու որակյալ կրթություն ապահովենք>>. Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել Տավուշի մարզում

<<Սահմանամերձ համայնքներում պետք է ժամանակակից ու որակյալ կրթություն ապահովենք>>. Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել Տավուշի մարզում 24.07.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի ընթացքը, կատարված աշխատանքներն ու անելիքները: Ներկայացնելով մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և մակրոտնտեսական ցուցանիշները` Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը նշել է, որ հանրապետության ՀՆԱ ցուցանիշում մարզի մասնաբաժինը կազմում է շուրջ 2.0 տոկոս: 2016թ. համախառն արդյունաբերական արտադրանքի ծավալը շուրջ 12.130 մլրդ ՀՀ դրամ է, իսկ...

Ի գիտություն լրատվամիջոցների 24.07.2017

    2017 թվականի հուլիսի 27-ին  ժամը 11:00-ին կայանալու է Տավուշի մարզխորհրդի նիստը հետևյալ օրակարգով.      1. Մարզի համայնքների 2017թ. առաջին կիսամյակի սեփական եկամուտների կատարողականների մասին: Զեկ.՝ Ռ.Ներսեսյան - ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ 2. Գյուղատնտեսական աշխատանքների ընթացքի և հացահատիկի բերքահավաքի նախապատրաստման ուղղությամբ համայնքների խնդիրների մասին: Զեկ.՝...

Քննարկվեց մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը

Քննարկվեց մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը 21.07.2017

Այսօր ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն անցկացրեց խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները, ոլորտները համակարգող պատասխանատուները: Խորհրդակցության ընթացքում քննարկվեց մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը: Պատասխանատուներն ըստ ոլորտների հանդես եկան ներկա իրավիճակի մասին զեկույցներով, ապա ներկայացրին առաջարկներ, որոնք տվյալ բնագավառի համար զարգացում կապահովեն: Մարզպետ Հովիկ Աբովյանը ստորաբաժանումների...

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ներկայացուցիչները Տավուշի մարզում էին

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ներկայացուցիչները Տավուշի մարզում էին 21.07.2017

 Երևանի քաղաքապետարանի «Արտաքին կապեր» ծրագրի շրջանակներում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմի անդամներն ու ՌԴ Կուբանի կազակների հայկական միավորման ներկայացուցիչներն այցելել էին Տավուշի մարզ: Մարզպետի տեղակալ Կարեն Ադամյանի ուղեկցությամբ  նրանք այցելել են մարզի սահմանամերձ Ազատամուտ և Սարիգյուղ համայնքներ, ծանոթացել համայնքների խնդիրներին: Վարչական շրջանի և ՌԴ Կուբանի կազակների հայկական միավորման կողմից համայնքների մանկապարտեզներին նվիրել են գնդակներ,...

Տավուշի մարզից 10 պատանի շախմատիստ մասնակցել են հուշամրցաշարին

Տավուշի մարզից 10 պատանի շախմատիստ մասնակցել են հուշամրցաշարին 19.07.2017

Օրերս Ջերմուկում անցկացվել է Ստեփան Ավագյանի հուշամրցաշարը. «Ջերմուկ-2017» պատանեկան XII միջազգային բաց մրցաշարը: Այս տարվա մրցաշարը խոշորագույնն է եղել մրցաշարի պատմության մեջ, մասնակցել են 362 շախմատիստ: Տավուշի մարզպետ, շախմատի մարզային ֆեդերացիայի նախագահ Հովիկ Աբովյանի աջակցությամբ մարզից հուշամրցաշարին մասնակցել են մինչև 18 տարեկան 10 պատանի: Ստեփան Ավագյանի հուշամրցաշարն անցկացվում է 3 տարիքային խմբերով. մինչև 10, մինչև 12 և մինչև 18: Մինչև 10 տարեկանների խմբում...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18