Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկում Դիլիջանի համայնքապետարանում 22.05.2017

Մայիսի 20-ին Դիլիջանի համայնքապետարանում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության նախաձեռնությամբ տեղի ունեցավ քննարկում <<Մաքուր Հայաստան>> ծրագրի իրականացման և առկա խնդիրների վերաբերյալ: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության տարածքային ներդրումային քաղաքականության և գործառնական ծրագրերի վարչության պետ Արտաշես Բախշյանը, Դլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը, Տավուշի մարզպետարանի հանձնախումբը՝ աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ...

Քննարկվում են <<Մաքուր Հայաստան>> ծրագրի իրականացման գործընթացն ու համապետական շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքները 22.05.2017

Մայիսի 22-ին Տավուշի մարզպետարանում մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանի մասանակցությամբ տեղի ունեցավ <<Մաքուր Հայաստան>> ծրագրի իրականացման մարզային հանձնաժողովի ընդլայնված նիստ, որին մասնակցում էին նաև հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներ: Նիստի օրակարգում քննարկման էին դրված Տավուշի մարզի համայնքներում շահագործվող աղբավայրերի խոշորացման /միացման/, ինքնաբերաբար ստեղծված աղբավայրերի փակման և 2017թ. մայիսի 27-ին կայանալիք հանրապետական...

Քննարկվեցին դպրոցների էլեկտրոնային մատյանները վարելու գործընթացին առնչվող հարցեր

Քննարկվեցին դպրոցների էլեկտրոնային մատյանները վարելու գործընթացին առնչվող հարցեր 20.05.2017

  «Dasaran» կրթական ծրագրի հիմնադիր տնօրեն Սուրեն Ալոյանը և գործադիր տնօրեն Արթուր Բաբայանը Իջևանի թիվ 3 հիմնական դպրոցում հանդիպում ունեցան Իջևանի դպրոցների տնօրենների, ազգային վարժարանի տնօրենի, ուսուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև Տավուշի մարզպետարանի ներկայացուցիչներ: Քննարկվեցին մարզպետարանի ենթակայության տակ գտնվող դպրոցների էլեկտրոնային մատյանները վարելու գործընթացին առնչվող հարցեր: Նշվեց, որ արդյունավետությունը չափող էլեկտրոնային համակարգի միջոցով ամեն...

17 մրցանակակիր Տավուշի մարզից

17 մրցանակակիր Տավուշի մարզից 19.05.2017

Մայիսի 18-ին Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ ,,Զվարթնոց,, հայ երգի մրցույթ-փառատոնի մրցանակաբաշխությունը: ,,Զվարթնոցն,, արդեն ավանդական դարձած փառատոն է, կազմակերպվում է նույնանուն հիմնադրամի կողմից Հայաստանի բոլոր մարզերում և Արցախի հանրապետությունում: Մասնակցում են ոչ մասնագիտական հաստատությունների շնորհաշատ երեխաները, երիտասարդները, 8-32 տարեկան բոլոր ցանկացողները: Փառատոնի նպատակն է երգի միջոցով երեխաներին մոտեցնել արվեստին, ուղղորդել նրանց դեպի հայ մշակույթի ուսումնասիրություն: Այս...

Հաղթել են մարզային փուլում 19.05.2017

  Մայիսի 15-17-ը Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցում անց է կացվել ,,Տարվա լավագույն ուսուցիչ,, , ,,Տարվա լավագույն տնօրեն,, և ,,Տարվա լավագույն դաստիարակ,, մրցույթի մարզային փուլը: Տավուշի մարզպետի կարգադրությամբ ստեղծված գնահատող հանձնաժողովի կողմից ,,Տարվա լավագույն ուսուցիչ,, անվանակարգում հաղթել է Կողբի Բ. Սահակյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Հայկանուշ Ալեքսանյանը, ,,Տարվա լավագույն տնօրեն,, անվանակարգում՝ Դիլիջանի Վ. Անանյանի անվան թիվ 5...

Ասմունքի հանրապետական 10-րդ մրցույթ-փառատոնից  վերադարձել են մրցանակներով

Ասմունքի հանրապետական 10-րդ մրցույթ-փառատոնից վերադարձել են մրցանակներով 19.05.2017

  Օրերս Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի է ունեցել ասմունքի հանրապետական 10-րդ մրցույթ-փառատոնի գալա համերգը: Փառատոնն այս տարի նվիրված էր բանաստեղծուհիներ Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 98-ամյակին և Մարո Մարգարյանի ծննդյան 100-ամյակին: Ինչպես միշտ, այս անգամ էլ մրցույթ-փառատոնն անցկացվեց տարիքային 2 խմբով՝ 11-14 և 16-17: Տեղեկացնենք, որ փառատոնի հանրապետական փուլին նախորդել էին տարածաշրջանային և մարզային փուլերը: Մարզային փուլի 1-3-րդ տեղեր զբաղեցրած...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 09:22:27