Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզի դիմակայունության ֆորումի 3-րդ հանդիպումը

Տավուշի մարզի դիմակայունության ֆորումի 3-րդ հանդիպումը 05.06.2017

  Հունիսի 2-ին Դիլիջանում տեղի է ունեցել ՕՔՍՖԱՄ-ի, «ՕքսԵՋեն» հիﬓադրամի և Տավուշի մարզպետարանի համատեղ նախաձեռնած Տավուշի մարզի դիմակայունության ֆորումի 3-րդ հանդիպումը, որն իրականացվում է «Աջակցություն Հարավային Կովկասում համայնքների դիմակայունության բարելավմանը» ծրագրի շրջանակում՝ Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության և բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչության ֆինանսավորմամբ և «Վիշեգրադյան փորձագետները Հարավային Կովկասի...

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ 2017Թ. ՄԱՅԻՍ ԱՄՍԻՆ ՆՊԱՍՏՆԵՐ ՍՏԱՑԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 02.06.2017

  2017թ. մայիս ամսին, համաձայն Տավուշի մարզպետարանի աշխատակազմի Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի ՍԱՏԳ-ներից ստացված տեղեկատվության, մարզում ընտանեկան և սոցիալական նպաստներ են ստացել 5319 ընտանիքներ, որոնցից 1883-ը Իջևանի, 1264-ը Դիլիջանի, 1133-ը Բերդի և 1039-ը Նոյեմբերյանի տարածաշրջաններում: Նույն ամսվա ընթացքում մարզի 272 ընտանիքներ ստացել են նաև հրատապ դրամական օգնություն /Իջևան-100, Դիլիջան-60, Բերդ - 60, Նոյեմբերյան - 52/ :   Մայիս ամսվա ընթացքում մարզի 399...

Քննարկվել են համագործակցության ծրագրեր 02.06.2017

Հունիսի 1-ին ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկայի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Չեխիայի պառլամենտի անդամ Ռոբին Բենիշը, Չեխիայի Հանրապետության Գրադեց Կառլովեի երկրամասի ղեկավարի տեղակալ Ալես Ցաբիցարը, գործարարներ Յիրժի Տրապեկը և Լյուբլեդ Բլազեկը: Հանդիպման ընթացքում քննարկվել և նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել համագործակցության հեռանկարային ծրագրեր սկսել ՀՀ Տավուշի մարզի և Չեխիայի...

Մեծարվեց վաստակաշատ մանկավարժն ու տնօրենը

Մեծարվեց վաստակաշատ մանկավարժն ու տնօրենը 01.06.2017

  Իջևանի թիվ 4 հիմնական դպրոցի մանկավարժական կոլեկտիվը հաճելի անակնկալ էր պատրաստել վաստակած հանգստի անցնող տնօրենի՝ Ռոզա Խառատյանի համար: Դպրոցում կազմակերպվել էր մեծարման հանդիսություն, որին ներկա էին նրա հին ու նոր գործընկերները, դպրոցի նախկին սաներ, բազմաթիվ հյուրեր: Միջոցառումը տեղի ունեցավ դպրոցի դահլիճում: Նախ ներկայացվեց վաստակաշատ մանկավարժի կյանքն ու գործունեությունը: Ավարտել է Այգեհովիտի միջնակարգ դպրոցը: Դեռ դպրոցական տարիներից սիրել է մանկավարժությունը, ու այդ սերն էլ...

Աշխատանքային քննարկում

Աշխատանքային քննարկում 01.06.2017

Մայիսի 31-ին Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանն ընդունել է ,,Երևաննախագիծ,, ընկերության աշխատանքային խմբին՝ ղեկավար Զարա Մամյանի գլխավորությամբ: Քննարկվել են այն տեխնիկական պահանջները, որոնց արտացոլումը համայնքների համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծման մեջ, անհրաժեշտություն է: Մարզպետի տեղակալը մասնավորապես նշեց, որ նախկինում մեր բնակավայրերը կառուցապատվել են հաշվի չառնելով հարևան հանրապետության հետ ռազմական կոնֆլիկտի հնարավորությունը: Առաջարկեց, որ այսուհետ...

Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ Իջևանի ԲԿ-ում

Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ Իջևանի ԲԿ-ում 01.06.2017

Այսօր, Երեխաների պաշտպանության միջազգային օրը, ,,Երիտասարդ Տավուշ,, հասարակական կազմակերպությունն ավանդույթի համաձայն, այցելեց Իջևանի բժշկական կենտրոն՝ շնորհավորելու մանկական բաժանմունքում բուժվող, ինչպես նաև նորածին երեխաների տոնը: Կազմակերպության ներկայացուցիչները երեխաներին իսկապես ուրախացրին, քանի որ այցելել էին մուլտ-կերպարների և ծաղրածուի հետ միասին: Նրանք երեխաների հետ զրուցեցին, խաղացին, երգեցին, պարեցին, իսկ վերջում՝ նվերներ հանձնեցին: Ինչպես տեղեկացրեց ,,Երիտասարդ Տավուշ,, ՀԿ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57