Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կուսումնասիրվի Ազատամուտ համայնքի վերջին 4 տարիների ֆինանսական գործունեությունը

11.07.2018

Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ավագանու 5 անդամն արդեն երկու անգամ՝ 18.06.2018թ. և 26.06.2018թ., դիմել են ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանին, նշելով, որ համայնքի ղեկավարից իրենց լիազորությունների շրջանակում բազմիցս տեղեկատվություն են պահանջել նրա աշխատակազմի, համայնքային ենթակայության կազմակերպությունների գործունեության վերաբերյալ, որը նա երբեք չի տրամադրել: Ավագանու անդամները կետ առ կետ նշելով պահանջվող տեղեկատվությունը, խնդրել են մարզպետի միջնորդությունը, դրանք սահմանված կարգով ստանալու համար: Դիմումների մեջ կասկած է հայտնվել նաև այն մասին, որ Ազատամուտի բյուջեում տեղ չեն գտել բնակչությունից փաստացի գանձված տեղական վճարները:
Վերոնշյալ դիմումներում բարձրացված հարցերին պատասխանելու համար, Ազատամուտ համայնքի վերջին 4 տարվա ֆինանսական գործունեության ստուգման նպատակով, ՀՀ Տավուշի մարզպետի հանձնարարականով ստեղծվել է աշխատանքային խումբ հետևյալ կազմով.
խմբի ղեկավար՝
Ռոբերտ Ներսեսյան-մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ,
անդամներ՝
Միշա Մխիթարյան-մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և ՀԳՄ հարցերով վարչության պետ,
Ասքանազ Բաբլումյան- մարզպետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի վարիչ,
Անժելա Սիմոնյան –մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 16:43:11