Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վետերանների ընկերական հանդիպում Աչաջրում

Վետերանների ընկերական հանդիպում Աչաջրում 19.06.2017

  Աչաջրի համայնքապետարանի նախաձեռնությամբ օրերս գյուղի մարզադաշտում տեղի ունեցավ ընկերական հանդիպում ,,Իջևանի բենտոնիտ,, ֆուտբոլային ակումբի վետերանների և Տավուշի մարզպետարանի թիմերի միջև: Թիմերը ցուցադրեցին շատ հետաքրքիր ու դիտարժան խաղ՝ լի լարված ու դրամատիկ պահերով: Արդյունքում հաղթեց մարզպետարանի թիմը՝ 3:2 հաշվով առավելություն գրանցելով ,,Իջևանի բենտոնիտ,,-ի վետերանների նկատմամբ: Մարզպետարանի թիմի խփած 3 գնդակներից մեկի հեղինակը մարզպետ Հովիկ Աբովյանն էր, մյուս երկու գոլերը խփեց...

Քննարկվել են խոշորացված համայնքներին առնչվող հարցեր

Քննարկվել են խոշորացված համայնքներին առնչվող հարցեր 16.06.2017

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը հունիսի 15-ին աշխատանքային այցով Տավուշի մարզում էր` խոշորացվող համայնքների խնդիրներին առնչվող հարցերը քննարկելու նպատակով: Մարզի Նոյեմբերյան և Այրում խոշորացված համայնքներում տեղի ունեցած խորհրդակցությանը ներկա են եղել նաև Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, ՏԿԶ նախարարության ՏԻՄ վարչության պետ Աշոտ Գիլոյանը: Համայնքների աշխատակազմի, ավագանու, վարչական ղեկավարների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ժամանակ...

«Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների դիմակայունության ամրապնդում»  ծրագիրը ծանոթացնում է կատարված աշխատանքներին

«Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագիրը ծանոթացնում է կատարված աշխատանքներին 16.06.2017

Հունիսի 15-ին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ողեկցությամբ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանության նախարար-խորհրդական Անդրեյ Իվանովը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիասինն այցելեցին մարզի Ոսկեպար, Կողբ, Ներքին Ծաղկավան համայնքներ՝ տեղում ծանոթանալու «Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագրի կողմից...

 Հողօգտագործողներին տրամադրվող  պետական աջակցության ծրագրերը շարունակվում են

Հողօգտագործողներին տրամադրվող պետական աջակցության ծրագրերը շարունակվում են 15.06.2017

  Ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես շարունակվում են գյուղատնտեսությանը տրամադրվող պետական աջակցության ծրագրերը: Գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գնով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի շրջանակներում Տավուշի մարզին, ըստ համայնքների կողմից ներկայացված պահանջարկի, հատկացվել է 342 հազար լիտր դիզվառելիք 1 լիտրը 280 դրամով: Գումարների հավաքագրման աշխատանքներն սկսված են: Միևնույն ժամանակ, հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների...

Տուժել են ցրտահարությունից և կարկտահարությունից

Տուժել են ցրտահարությունից և կարկտահարությունից 14.06.2017

 Ապրիլի 26-ի լույս 27-ի գիշերը Նոյեմբերյանի տարածաշրջանի Այրում համայնքում գրանցված ցրտահարությունից տուժել են համայնքի բազմամյա տնկարկները: Ցրտահարությունը վնաս է պատճառել շուրջ 102 հեկտար պտղատու և խաղողի այգիներին: Վնասների վերաբերյալ համայնքային հանձնաժողովի կողմից կազմվել է ակտ և ներկայացվել մարզային հանձնաժողովին, որն էլ իր հերթին կազմել է ամփոփ ակտ և ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարարություն և ՀՀ գյուղատնտեսության նախարարություն:   Տավուշի մարզի...

Հաղարծին համայնքով անցնող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն ավարտված են

Հաղարծին համայնքով անցնող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն ավարտված են 13.06.2017

Տավուշի մարզի Հաղարծին համայնքով անցնող միջպետական ավտոճանապարհի շուրջ 5 կմ հատվածի երթևեկելի մասի հիմնանորոգման աշխատանքներն ավարտված են։ Ընդամենը մեկ ամսվա ընթացքում գրեթե անանցանելի ճանապարհն արդեն հիմնովին նորոգված է։ Միջպետական մայրուղու այս հատվածում փոսալցման աշխատանքների ծավալներն այնքան մեծ էին, որ գերազանցում էին 18 տոկոսը, այն դեպքում, որ 2,5 տոկոսից ավելի չպետք է լինեին։ Այդ պատճառով որոշում է կայացվել ճանապարհի 4,8 կմ երկարությամբ հատվածը հիմնանորոգել։ Ջրահեռացման...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57