Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվել են համագործակցության ծրագրեր 02.06.2017

Հունիսի 1-ին ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկայի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Չեխիայի պառլամենտի անդամ Ռոբին Բենիշը, Չեխիայի Հանրապետության Գրադեց Կառլովեի երկրամասի ղեկավարի տեղակալ Ալես Ցաբիցարը, գործարարներ Յիրժի Տրապեկը և Լյուբլեդ Բլազեկը: Հանդիպման ընթացքում քննարկվել և նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել համագործակցության հեռանկարային ծրագրեր սկսել ՀՀ Տավուշի մարզի և Չեխիայի...

Մեծարվեց վաստակաշատ մանկավարժն ու տնօրենը

Մեծարվեց վաստակաշատ մանկավարժն ու տնօրենը 01.06.2017

  Իջևանի թիվ 4 հիմնական դպրոցի մանկավարժական կոլեկտիվը հաճելի անակնկալ էր պատրաստել վաստակած հանգստի անցնող տնօրենի՝ Ռոզա Խառատյանի համար: Դպրոցում կազմակերպվել էր մեծարման հանդիսություն, որին ներկա էին նրա հին ու նոր գործընկերները, դպրոցի նախկին սաներ, բազմաթիվ հյուրեր: Միջոցառումը տեղի ունեցավ դպրոցի դահլիճում: Նախ ներկայացվեց վաստակաշատ մանկավարժի կյանքն ու գործունեությունը: Ավարտել է Այգեհովիտի միջնակարգ դպրոցը: Դեռ դպրոցական տարիներից սիրել է մանկավարժությունը, ու այդ սերն էլ...

Աշխատանքային քննարկում

Աշխատանքային քննարկում 01.06.2017

Մայիսի 31-ին Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանն ընդունել է ,,Երևաննախագիծ,, ընկերության աշխատանքային խմբին՝ ղեկավար Զարա Մամյանի գլխավորությամբ: Քննարկվել են այն տեխնիկական պահանջները, որոնց արտացոլումը համայնքների համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծման մեջ, անհրաժեշտություն է: Մարզպետի տեղակալը մասնավորապես նշեց, որ նախկինում մեր բնակավայրերը կառուցապատվել են հաշվի չառնելով հարևան հանրապետության հետ ռազմական կոնֆլիկտի հնարավորությունը: Առաջարկեց, որ այսուհետ...

Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ Իջևանի ԲԿ-ում

Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ Իջևանի ԲԿ-ում 01.06.2017

Այսօր, Երեխաների պաշտպանության միջազգային օրը, ,,Երիտասարդ Տավուշ,, հասարակական կազմակերպությունն ավանդույթի համաձայն, այցելեց Իջևանի բժշկական կենտրոն՝ շնորհավորելու մանկական բաժանմունքում բուժվող, ինչպես նաև նորածին երեխաների տոնը: Կազմակերպության ներկայացուցիչները երեխաներին իսկապես ուրախացրին, քանի որ այցելել էին մուլտ-կերպարների և ծաղրածուի հետ միասին: Նրանք երեխաների հետ զրուցեցին, խաղացին, երգեցին, պարեցին, իսկ վերջում՝ նվերներ հանձնեցին: Ինչպես տեղեկացրեց ,,Երիտասարդ Տավուշ,, ՀԿ...

Քննարկվել է ԱԳԼՃԿ-ներում  և բենզալցակայաններում պարտադիր հասարակական զուգարաններ ունենալու հարցը

Քննարկվել է ԱԳԼՃԿ-ներում և բենզալցակայաններում պարտադիր հասարակական զուգարաններ ունենալու հարցը 01.06.2017

  Նախօրեին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեում հրավիրվել է նիստ, որին մասնակցել են ՀՀ մարզպետարանների աշխատակազմերի ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ և ՀՀ համայնքներում ավտոգազալցակայանների և բենզալցակայանների ղեկավարներ: Տավուշի մարզից նիստին մասնակցել են մարզպետարանի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի  վարիչ Գուրգեն Հարությունյանը և Դիլիջանի համայնքապետարանի ներկայացուցիչը: Քննարկվել է բոլոր գազալցակայաններում և...

Երեխաների պաշտպանության միջազգային օրը մարզկենտրոն Իջևանում

Երեխաների պաշտպանության միջազգային օրը մարզկենտրոն Իջևանում 01.06.2017

 Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Երեխաների պաշտպանության միջազգային օրը սահմանվել է 1925թ. Ժնևում հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում: 1949թ. Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշում է ընդունել: Առաջին անգամ հունիսի 1-ը նշվել է որպես Երեխաների պաշտպանության միջազգային օր 1950թ.: Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1992թ., որից հետո 1996թ. ընդունվել է «Երեխայի իրավունքների...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:13:59