Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացիների հերթական ընդունելության օրը

12.07.2018

Այսօր՝ հուլիսի 12-ին, ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը քաղաքացիների ընդունելություն է կատարել մարզպետարանում: Ընդունելության համար հերթագրվել էր 65 քաղաքացի մարզի Իջևան, Դիլիջան քաղաքներից, Գոշ, Գանձաքար, Բաղանիս, Այգեհովիտ, Սարիգյուղ, Սևքար, Աչաջուր, Հաղարծին, Լուսաձոր, Ազատամուտ, Աճարկուտ, Գետահովիտ, Կողբ, Լճկաձոր գյուղերից: Քաղաքացիների ընդունելությանը ներկա էին մարզպետի տեղակալներ Տիգրան Թամրազյանը և Կարեն Խուդավերդյանը, աշխատակազմի ղեկավար Արման Գևորգյանը և ստորաբաժանումների ներկայացուցիչները, որոնք ըստ անհրաժեշտության պարզաբանում էին տալիս քաղաքացու բարձրացրած հարցին: Ներկայացված հարցերը ամենատարբեր բնույթի էին: 22 հոգի աշխատանքի հարցով էր դիմել մարզպետին: 26 հոգու դիմում դրամական աջակցության խնդրանքով էր: Մյուս քաղաքացիները սողանքի, հողի, ջրի, առողջական և այլ բնույթի հարցեր ունեին: Քաղաքացիների կողմից բարձրացված որոշ խնդիրների հենց տեղում պատասխան է տրվել, աշխատանքի հարցով դիմած քաղաքացիներին ասվեց, որ ներկայացնեն իրենց տվյալները՝ դրանք ուսումնասիրելու և հնարավորության դեպքում աշխատանքով ապահովելու նպատակով: Մնացած դիմումների լուծման հետ կապված հանձնարարականներ տրվեցին մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 16:43:11