Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մեկնարկել է առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլը 22.03.2019
Տավուշի մարզում ավարտվել է դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը, իսկ մարտի 21-ից մեկնարկել է հանրապետական փուլը, որին մասնակցելու իրավունք է ստացել մարզային փուլում հաղթած 62 աշակերտ: Նրանցից 54-ը կմասնակցի հումանիտար առարկաներից անցկացվող օլիմպիադաներին, իսկ 8-ը՝ օնլայն տարբերակով անցկացված մաթեմատիկա և բնագիտական առարկաներից: ՀՀ կրթության և գիտության նախարարի համապատասխան հրամանով հաստատվել են հանրապետական փուլի անցկացման ժամկետներն ու վայրը:

Տավուշի մարզում մաքրության օրվա հետ կապված տվյալներ 21.03.2019
Շաբաթօրյակին մաքրության և աղբահավաքության աշխատանքներ նախատեսվում են իրականացնել մարզի 62 բնակավայրերում։ Աշխատանքներում ներառված են միջպետական ճանապարհների, հանրապետական նշանակության, միջհամայնքային ճանապարհների և հարակից տարածքների, պատմամշակութային հուշարձանների տարածքների, հանրային տարածքների, այգիների, պուրակների մաքրությունն ու բարեկարգումը։ Նախատեսվում են մարզում առկա աղբանոցների հողածածկման աշխատանքներ, տարերայնորեն ձևավորված 9 աղբակույտերի հեռացման և մաքրման...

Համապետական մաքրության օրվան ընդառաջ 21.03.2019
Մարտի 23-ին հայտարարված համապետական մաքրության օրվա կազմակերպական հարցերին հերթական անգամ անդրադարձել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ մարզպետարանի աշխատակազմի հետ անցկացրած խորհրդակցության ընթացքում: Հանձնարարություններ են ստացել ոլորտները համակարգող ստորաբաժանումների ղեկավարները. մարզպետը կարևորել է մարզի բոլոր համայնքների, պետական և մասնավոր կառույցների ակտիվ մասնակցությունը համապետական շաբաթօրյակին: Մարզպետարանի ոլորտային պատասխանատուներին հանձնարարել է լինել հետևողական այս...
Մարտի 20-ին Տավուշի մարզպետարանում համագործակցության եռակողմ հուշագիր են ստորագրել մարզպետ Հայկ Չոբանյանը, ,,Ինովացիոն և Տեխնոլոգիական Համայնք,, սոցիալական հասարակական կազմակերպության տնօրեն Սամվել Խաչատրյանը և ,,Նոյեմբերյանի Պետական Քոլեջ,, ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Ղազարյանը: Հուշագրով կողմերը կհամագործակցեն ,,Մարզային համայնքների զարգացումն ու հզորացումը տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով,, ծրագրի շրջանակներում: Ըստ ծրագրի նախատեսվում է Նոյեմբերյանի պետական քոլեջում բացել եռաչափ...

Մարզպետ Հայկ Չոբանյանն այցելել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան 21.03.2019
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և Տավուշի թեմի առաջնորդ, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի հոգաբարձուների խորհրդի անդամ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն այցելել են վարժարան: Նրանք շրջայց են կատարել վարժարանում: Մարզպետ Հայկ Չոբանյանը ծանոթացել է կրթական հաստատության պայմաններին ու հնարավորություններին, ապա տնօրեն Գ. Սարգսյանի հետ քննարկել են առաջիկա ծրագրերն ու համագործակցության հնարավոր տարբերակները:

Զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի հերթական նիստը 21.03.2019
Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի է ունեցել զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի հերթական նիստը, որին հանձնաժողովի անդամներից բացի մասնակցել են նաև համայնքների ներկայացուցիչներ, զբաղվածության կենտրոնների աշխատակիցներ: Քննարկվել են 2019թ. մարզի համայնքներում վարձատրվող հասարակական աշխատանքների միջոցով իրականացվելիք ծրագրերը, մանրամասն ներկայացվել է աշխատանքների բնույթը: Քննարկվել է նաև այդ ծրագրերում ընդգրկված գործազուրկների և աշխատանք փնտրողների մասնակցության...


