Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ 25.09.2018

  2018 թվականի սեպտեմբերի 26-ին, ժամը 10:00-ին, համայնքի ղեկավարի աշխատավայրում կկայանա Բերքաբեր համայնքի թիվ 17 արտահերթ նիստը հետևյալ օրակարգով. 1. 2018 թվականի բյուջեում փոփոխություն կատարելու մասին:  

Հերթական աշխատանքային խորհրդակցությունում

Հերթական աշխատանքային խորհրդակցությունում 24.09.2018

Այսօր ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որտեղ մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներն առանձին-առանձին ներկայացրին նախորդ ժամանակահատվածում կատարած աշխատանքները, առաջիկա անելիքները և լսեցին դրանց վերաբերյալ մարզպետի հանձնարարականները: Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը տեղեկատվություն ներկայացրեց մարզում ընթացող բերքահավաքի վերաբերյալ: Սեպտեմբերի 24-ի դրությամբ Երևանի կոնյակի գործարանի Բերդի...

Խաղողի մթերման ընթացքը սեպտեմբերի 24-ի դրությամբ

Խաղողի մթերման ընթացքը սեպտեմբերի 24-ի դրությամբ 24.09.2018

   Սեպտեմբերի 24-ի դրությամբ Տավուշի մարզում մթերվել է 3521 տոննա խաղող: <<Երևանի կոնյակի գործարան>> ՓԲԸ-ի Բերդի մասնաճյուղն ընդունել է 2500 տոննա խաղող, <<Իջևանի գինու և կոնյակի գործարան>> ԲԲԸ-ն՝ 260 տոննա, <<Երևանի շամպայն գինիների գործարան>> ԲԲԸ Դեբեդավանի գինու գործարանը՝ 735 տոննա: Սեպտեմբերի 22-ից խաղողի մթերումն սկսել է նաև ,,Բերդավանի գինու գործարան,, ԲԲԸ-ն և մինչ օրս մթերել է 26 տոննա բերք: Կախված մթերվող խաղողի տեսակից և որակից՝...

  Տեղի է ունեցել Բերդի հիմնանորոգված թիվ 4 դպրոցի բացման արարողություն

Տեղի է ունեցել Բերդի հիմնանորոգված թիվ 4 դպրոցի բացման արարողություն 24.09.2018

  Հայ օգնության ֆոնդի /ՀՕՖ/ բարեգործական ծրագրերը շարունակվում են Բերդի տարածաշրջանում: Կազմակերպության կրթական բաղադրիչի շրջանակներում այսօր տեղի է ունեցել Մարդիգյան ընտանիքի բարերարությամբ հիմնանորոգված Բերդի թիվ 4 հիմնական դպրոցի բացման արարողություն, որին ներկա են եղել նաև տեր և տիկին Մարդիգյանները: Միջոցառմանը մասնակցել են մարզպետի տեղակալ Տիգրան Թամրազյանը, Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը, շինարարական աշխատանքներն իրականացրած կազմակերպության ներկայացուցիչները:...

Անկախության տոնը՝ մարզկենտրոն Իջևանում

Անկախության տոնը՝ մարզկենտրոն Իջևանում 21.09.2018

 Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների մեկնարկը Տավուշի մարզկենտրոն Իջևանում տրվեց առավոտյան՝ Սահմանադրության հրապարակից արդեն ավանդական դարձած հանդիսավոր երթով դեպի Ազատամարտիկների հրապարակ՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի անկախության համար պայքարած և արցախյան պատերազմում իրենց կյանքը զոհաբերած իջևանցի ազատամարտիկների հիշատակին: Երթին մասնակցում էին մարզի ղեկավարությունը՝ մարզպետ Վահե Ղալումյանի գլխավորությամբ, հոգևոր...

Տավուշի մարզն առանձին տաղավարով մասնակցում է Հանրապետության հրապարակում կազմակերպված ցուցադրությանը

Տավուշի մարզն առանձին տաղավարով մասնակցում է Հանրապետության հրապարակում կազմակերպված ցուցադրությանը 21.09.2018

 Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում կազմակերպված ցուցադրությանն այսօր մասնակցում է նաև Տավուշի մարզն իր առանձին տաղավարով, որտեղ ներկայացված են մարզին բնորոշ բերքն ու բարիքը, արտադրանքը: Ցուցադրությանը մասնակցում են ,,Դիլիջան,, հանքային ջրերը, ,,Դիլիջան,, գարեջրի գործարանն իր արտադրանքով, մսամթերքների արտադրությամբ զբաղվող ,,Նատուրալ Կոթի պրոդուկտ,, կազմակերպությունն իր ապրանքատեսակներով, Սևքարի պահածոների գործարանը,...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:13:59