Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Հայկ Չոբանյանի այցը «Բերրի վորլդ» ՍՊԸ

06.06.2019

 Այսօր՝ հունիսի 6-ին, մարզպետ Հայկ Չոբանյանը և մարզպետարանի մի շարք աշխատակիցներ այցելել են Լուսահովիտ համայնքում հիմնված «Բերրի վորլդ» ՍՊԸ:
«Բերրի վորլդ» ՍՊԸ-ն հիմնվել է 2015թ.: Ընդհանուր տարածքը կազմում է 11հա: Կազմակերպությունը զբաղվում է հատապտուղների արտադրությամբ (ելակ, հաղարջ և այլն), դեկորատիվ բույսերի՝ մասնավորապես փշատերևի արտադրությամբ, որտեղ  տարեկան արտադրվում է 100.000 բույս:
Կազմակերպությունն ունի 1հա տարածություն զբաղեցնող ջերմոցային տնտեսություն, որտեղ աճեցվում են ելակի և ազնվամորու տարբեր սորտեր, ունի նաև 200խմ. սառնարանային տնտեսություն, ապահովված է արագ սառեցման համակարգով և բոլոր ենթակառուցվածքներով:
2019թ. դրությամբ ներդրումների թիվը կազմել է 477.5 մլն. դրամ:
Մարզպետը և աշխտակիցները շրջեցին տարածքում, ծանոթացան աճեցվող ծառատեսակներին, քննարկեցին մի շարք կարևոր հարցեր, որոնց լուծման արդյունքում կազմակերպությունը կընդլայնվի, կմեծացնեն արտահամնան քանակները, կավելանանան աշխատակիցները: Նշենք, որ կազմակերպությունն այս պահին ունի 15 աշխատակից:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:13:59