Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Վահե Ղալումյանը և ,,Դասավանդիր Հայաստան,, հիմնադրամի գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանը  ստորագրել են փոխըմբռնման հուշագիր

Մարզպետ Վահե Ղալումյանը և ,,Դասավանդիր Հայաստան,, հիմնադրամի գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր 09.10.2018

Այսօր տեղի է ունեցել ,,Դասավանդիր Հայաստան,, հիմնադրամի ու ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության համատեղ կազմակերպած եռակողմ փոխըմբռնման հուշագրի ստորագրման պաշտոնական արարողությունը: Քանի որ Տավուշի մարզը ,,Դասավանդիր Հայաստանի,, գործընկեր մարզերից է, ապա միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մանե Ղազումյանը և ծրագրին մասնակից 8 դպրոցների տնօրենները: Մարզպետ Վահե Ղալումյանը և...

Սահմանապահ համայնքներին կտրամադրվի սուբսիդիա

Սահմանապահ համայնքներին կտրամադրվի սուբսիդիա 09.10.2018

   ՀՀ կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 14-ի N 1042-Ն որոշմամբ մարզի սահմանապահ բնակավայրերին փաստացի ցանված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունների համար /սեփականության կամ վարձակալության իրավունքի վկայականի առկայության դեպքում/ պետական աջակցություն կտրամադրվի 1 հեկտարի հաշվով 60 հազար դրամ :  Ըստ համայնքների ներկայացրած օպերատիվ տվյալների՝ մարզում առ այսօր կատարվել է շուրջ 1500 հա վար և ավելի քան 300 հա աշնանացան: Աշխատանքներն ընթացքի մեջ են:  

Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը մասնակցել է Կոթիի միջնակարգ դպրոցի անվանակոչության արարողությանը

Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը մասնակցել է Կոթիի միջնակարգ դպրոցի անվանակոչության արարողությանը 08.10.2018

Տավուշի մարզի Կոթիի միջնակարգ դպրոցը այսուհետ կրելու է բազմավաստակ մանկավարժ, դպրոցի նախկին վաղամեռիկ տնօրեն Շահնազար Շահնազարյանի անունը: Հոկտեմբերի 6-ին Կոթիի միջնակարգ դպրոցում էին հավաքվել բազմաթիվ կոթեցիներ, հյուրեր, ուսուցիչներ, աշակերտներ: Միջոցառման մասնակիցները հարգանքի տուրք են մատուցել նաև մեծ հայորդու՝ Շառլ Ազնավուրի հիշատակին: Հանդիսությանը ելույթ են ունեցել Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը, Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Շահնազար Շահնազարյանի...

Արզնի ագրոն նվիրատվություն է արել մարզի անապահով ընտանիքներին

Արզնի ագրոն նվիրատվություն է արել մարզի անապահով ընտանիքներին 08.10.2018

<<Արզնի ագրո>> տնտեսությունը, որ Հայաստանում ագրոբիզնեսի զարգացման առաջատարներից է, օրերս հանդես է եկել Տավուշի մարզում բարեգործական ծրագիր իրականացնելու նախաձեռնությամբ: <<Արզնի ագրո>>-ի ներկայացուցիչ Գեղամ Ջանվելյանը, թվով 100 խոզի գոճի է հատկացրել մարզին: Մարզպետարանի հետ քննարկելուց հետո, որոշվել և դրանք տրամադրվել են սահմանամերձ 27 համայնքների անապահով ընտանիքիներին: Առաջիկայում Գեղամ Ջանվելյանը մարզի 10 անապահով ընտանիքների նաև հորթեր կնվիրի:

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ 08.10.2018

  2018 թվականի հոկտեմբերի 9-ին, ժամը 16:00-ին, տեղի կունենա Գանձաքար համայնքի ավագանու թիվ 30 արտահերթ նիստը հետևյալ օրակարգով. 1. Համայնքի ղեկավարի հաղորդումը 2018 թվականի 3-րդ եռամսյակում տեղական բյուջեի կատարման ընթացքի մասին: 2. Համայնքի գույքահարկի ցուցակում փոփոխություն կատարելու մասի: 3. Համայնքի համար աղբավայր հատկացնելու մասին: 4. Գանձաքար համայնքի վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ...

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՂԱԼՈՒՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՂԱԼՈՒՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 05.10.2018

  Թանկագին ուսուցիչներ, սիրով շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ: Անգնահատելի է ձեր վաստակը սերունդների կրթության ու դաստիարակության շատ կարևոր ու պատասխանատու գործում: Դուք եք ձեր ամենօրյա ջանադիր ու նվիրական աշխատանքով երեխաների մեջ սերմանում սեր ու հարգանք գիտելիքի հանդեպ, հայրենասիրություն, և ձեր ձեռքերում է մեր երկրի վաղվա օրը, մեր երկրի ապագան: Պատահական չէ, որ բոլոր ժամանակներում էլ հայ մարդը առանձնակի վերաբերմունք է ունեցել ուսուցչի ու նրա վաստակի հանդեպ:...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:13:59