Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ազատամուտի ավագանու նիստը դարձյալ չի կայացել

Ազատամուտի ավագանու նիստը դարձյալ չի կայացել 05.10.2018

Այսօր նույնպես Ազատամուտ համայնքի ավագանու նիստը չի կայացել: Այն նշանակված էր հոկտեմբերի 5-ին, ժամը 10:00-ին: Ըստ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանի, որը ամսի 3-ին արձակուրդ էր գնացել, իսկ հաջորդ օրվա հրամանով, վերադարձել, ավագանու նիստի կայացման համար անհրաժեշտ քվորում չի եղել, իսկ ավագանու անդամները պնդում են, որ ներկայացել են 9 անդամից 5-ը: Համայնքի ղեկավարի խոսքով 5-րդ անդամը ներկայացել է 10:31 րոպեին, երբ արդեն ըստ օրենքի արձանագրվել է, որ նիստը համարվում է չկայացած, իսկ ավագանու...

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ 05.10.2018

 2018 թվականի հոկտեմբերի 10-ին, ժամը 19:00-ին, Դիտավանի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու թիվ 8 հերթական նիստը հետևյալ օրակարգով. 1. Համայնքի ղեկավարի 2018 թվականի 3-րդ եռամսյակի բյուջեի հաղորդումը: 2. Համայնքային սեփականություն հանդիսացող արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասը կրկնաճուրդի միջոցով օտարելուն համաձայնություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին: 3. Համայնքային սեփականություն հանդիսացող հասարակական...

Ուսումնավարժություն <<ՀՀ Տավուշի մարզի Գետահովիտի սողանքային աղետի դեպքում փրկարարական աշխատանքների կազմակերպումը և իրականացումը>> թեմայով

Ուսումնավարժություն <<ՀՀ Տավուշի մարզի Գետահովիտի սողանքային աղետի դեպքում փրկարարական աշխատանքների կազմակերպումը և իրականացումը>> թեմայով 05.10.2018

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Տավուշի մարզում անց է կացվել հրամանատարաշտաբային ուսումնավարժություն <<ՀՀ Տավուշի մարզի Գետահովիտի սողանքային աղետի դեպքում փրկարարական աշխատանքների կազմակերպումը և իրականացումը>> թեմայով: Ուսումնավարժության աշխատանքները մեկնարկեցին Տավուշի մարզպետարանում՝ մարզպետ Վահե Ղալումյանի ղեկավարությամբ: Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Վաղինակ Հովսեփյանը ներկայացրեց ուսումնավարժության խնդրադրումը և մարզպետի...

Ընթացքի մեջ են ասֆալտապատման աշխատանքները

Ընթացքի մեջ են ասֆալտապատման աշխատանքները 05.10.2018

Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը ծանոթացել  է Կիրանց-Ոսկեպար ճանապարհի ասֆալտապատման ծածկի վերին շերտի տեղադրման աշխատանքներին: Աշխատանքները կատարում է <<Վարմաշ>> ՍՊԸ-ի Իջևանի տեղամասը:  

  Մարզպետ Վահե Ղալումյանն ընդունել է ՌԴ Տոմսկի մարզի հայերի միության նախագահ Ռուբեն Մանուկյանին և միության փոխնախագահ, գործարար Հովհաննես Զեյնալյանին

Մարզպետ Վահե Ղալումյանն ընդունել է ՌԴ Տոմսկի մարզի հայերի միության նախագահ Ռուբեն Մանուկյանին և միության փոխնախագահ, գործարար Հովհաննես Զեյնալյանին 05.10.2018

  Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Տոմսկի մարզի հայերի միության նախագահ Ռուբեն Մանուկյանին և միության փոխնախագահ, գործարար Հովհաննես Զեյնալյանին: Սիբիրցի մեր հայրենակիցները նշել են, որ հայաստանյան վերջին իրադարձությունները շատ են ոգևորել տեղի հայերին, մեծացել է տնտեսական հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ և ցանկություն ունեն հայկական համայնքի գործարար դաշտի ներուժը ծառայեցնել նոր Հայաստանի զարգացմանը: Նաև տեղեկացրել են, որ վեցհազարանոց հայկական...

Ուրոգինեկոլոգիայի և վիրաբուժական գինեկոլոգիայի սիմպոզիում Իջևանի ԲԿ-ում

Ուրոգինեկոլոգիայի և վիրաբուժական գինեկոլոգիայի սիմպոզիում Իջևանի ԲԿ-ում 04.10.2018

   Հայ օգնության ֆոնդի /ՀՕՖ/, Ամերիկահայ բժիշկների միության և Բայ Արեայի հայ բժիշկների միության համատեղ ջանքերով հոկտեմբերի 2-4-ը Իջևանի բժշկական կենտրոնում անց է կացվում ուրոգինեկոլոգիայի և վիրաբուժական գինեկոլոգիայի 3-րդ սիմպոզիումը: Սիմպոզիումի շրջանակներում նաև դասընթացներ են անցկացվել բժշկական կենտրոնում, որի ընթացքում ուրոգինեկոլոգներին և գինեկոլոգներին են ներկայացվել վերջին վիրաբուժական տեխնիկաները, կատարվել են վիրահատություններ: Դասընթացներին մասնակցել են նաև հարակից...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:13:59