Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ 15.01.2016

  ՀՀ Տավուշի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնից տեղեկացնում են, որ 2015թ. ընթացքում սոցիալապես անապահով ընտանիքների 27 երեխա տեղավորվել է բնակչության սոցիալական պաշտպանության Դիլիջանի խնամքի գիշերօթիկ հաստատությունում: Ընտանիքի կենսապայմանների ուսումնասիրության արդյունքում հաստատությունում գտնվող 15 երեխա վերադարձել է կենսաբանական ընտանիք։ Կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների տվյալների տեղեկատվական համակարգի մուտքագրման աշխատանքների...

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ 14.01.2016

  Համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 20.05.2013 թվականի թիվ 1371-Ա հրամանի մարզում լիարժեք կայացած է ծննդօգնության հավաստագրերի ներդրումը: Արդյունքում նվազել է հղիների արտահոսքը մարզի բուժհաստատություններից: Ուղեգրումները դարձել են ավելի նպատակային և հասցեական: 2015 թվականին մարզի համար ստացվել է ծննդօգնության 1460 հավաստագիր, որոնք բաշխվել են բուժհաստատություններին: Անցած տարվա ընթացքում ծնունդների թիվը բուժհաստատություններում կազմել է 1272, այդ թվում կեսարյան հատումով` 290:...

Բանակ մեկնեցին ձմեռային զորակոչի առաջին նորակոչիկները

Բանակ մեկնեցին ձմեռային զորակոչի առաջին նորակոչիկները 11.01.2016

   2016 թվականի հունվարի 8-ին Հայաստանի Հանրապետությունում մեկնարկեց 2016 թվականի ձմեռային զորակոչը: Տավուշի մարզում ձմեռային զորակոչի մեկնարկը տրվեց հունվարի 9-ին: Այդ օրը մարզի 4 տարածաշրջանային կենտրոնների` Իջևանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի ու Բերդի զինվորական կոմիսարիատներից պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնեցին առաջին նորակոչիկները` կատարելու իրենց քաղաքացիական ու սահմանադրական պարտքը հայրենիքի հանդեպ: Նորակոչիկներին հայկական բանակ ճանապարհելու էին եկել Տավուշի...

Հովիկ Աբովյանը` «Տարվա մարզպետ»

Հովիկ Աբովյանը` «Տարվա մարզպետ» 30.12.2015

Համոզված եմ` մեր սահմաններում խաղաղություն է տիրելու Ապրելով սահմանամերձ գոտում, որտեղ թշնամու շունչն անընդհատ զգացվում է, ուր հրետակոծություններն այլևս զարմանալի չեն, թվում է` պետք է ընկճեն մարդուն, դարձնեն անպաշտպան ու խոցելի: Սակայն տավուշցու խրոխտ ու հաղթական կերպարն ապացուցում է հայի իրական տեսակը, որը հիացմունք ու խոնարհում է ներշնչում: Հովիկ Աբովյան ՀՀ Տավուշի մարզպետ -Պարո՛ն Աբովյան, Դուք մեկուկես տարի է, ինչ ստանձնել եք Տավուշի մարզպետի պաշտոնը: Տավուշի մարզը...

  ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի շնորհավորական  ուղերձը  Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ

ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ 30.12.2015

   Սիրելի տավուշցիներ   Շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ: Ինչպես գիտեք, ավանդույթի համաձայն, նոր տարվա նախաշեմին ի մի ենք բերում անցած բոլոր իրադարձությունները, կողք կողքի դնում, համադրում արվածն ու չարվածը, նոր ծրագրեր նախանշում գալիքի համար: Ասեմ, որ 2015 թվականը բավականին բովանդակալից տարի էր: 2014 թվականին հիմք դրվեց կարևորագույն մի ծրագրի. ՀՀ կառավարության կողմից հարկային արտոնություններ սահմանվեցին սահմանամերձ 24 համայնքների համար:...

Մարզխորհրդի ընդլայնված նիստում

Մարզխորհրդի ընդլայնված նիստում 30.12.2015

  Այսօր տեղի ունեցավ Տավուշի մարզխորհրդի 2015 թվականի վերջին նիստը: Այն ընդլայնված կազմով էր. ներկա էին նաև մարզի դպրոցների և բուժհաստատությունների տնօրենները: Օրակարգի առաջին հարցով հանդես եկավ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը՝ համառոտ ներկայացնելով 2015 թվականի ընթացքում կատարված աշխատանքները, մեկնարկած ծրագրերը, առաջիկա անելիքները: Մարզպետն ընդգծեց, որ բացի նախանշված և ծրագրված աշխատանքները, տարվա ընթացքում անակնկալ խնդիրներ են առաջացրել նաև բնական աղետները՝ քամին,...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-02-24 10:02:51