Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի ճանապարհները պատրաստ են զբոսաշրջության սեզոնին

04.06.2019

Զբոսաշրջային սեզոնին ընդառաջ՝ Տավուշում մեծ արագությամբ իրականացվում են ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ։

Դիլիջան-Իջևան միջպետական մայրուղու 7,5 կմ երկարությամբ հատվածում արդեն ավարտվել են ասֆալտապատման և գծանշման աշխատանքները։

Սարիգյուղ-Ոսկեպար-Նոյեմբերյան 18 կմ երկարությամբ ավտոճանապարհի 3 հատվածներում ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ։

Նախատեսվում է իրականացնել նաև միջպետական նշանակության 20 կմ-ից ավելի և մի շարք համայնքային նշանակության  ավտոճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ։

Հիշեցնենք, որ այս տարի Տավուշի ճանապարհների բարեկարգմանն ու վերանորոգումներին ուղղվել է 7,9 միլիարդ դրամ։ Տարվա համար նախատեսված է 91 կիլոմետր ճանապարհի վերանորոգում և հիմնանորոգում։

Իսկ 2020թ ավարտին հիմնանորոգված կլինի նաև Արճիս-Բագրատաշեն մայրուղու 13,33 կմ երկարությամբ ճանապարհահատվածը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03