Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՕՍ մանկական գյուղում ներկայացվել է ծրագրի 2-րդ փուլը

ՍՕՍ մանկական գյուղում ներկայացվել է ծրագրի 2-րդ փուլը 28.09.2018

  Այսօր Իջևանի ՍՕՍ մանկական գյուղում տեղի է ունեցել ,,ՍՕՍ մանկական գյուղեր,, հայկական բարեգործական հիմնադրամի /ՀԲՀ/ ,,Ընտանիքների ամրապնդման Տավուշ ծրագրի,, 2-րդ փուլի բացման արարողությունը, որին մասնակցել են մարզպետարանի պատասխանատուներ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների շահառու համայնքների ղեկավարները, գործընկեր կառույցների ներկայացուցիչներ: Միջոցառմանը ներկա են եղել նաև ,,ՍՕՍ մանկական գյուղեր,, միջազգային բարեգործական հիմնադրամի տարածաշրջանային տնօրենը և նրա վրաստանյան...

Հանդիպում-քննարկում ,,Հույսի կամուրջ,, ՀԿ-ում

Հանդիպում-քննարկում ,,Հույսի կամուրջ,, ՀԿ-ում 27.09.2018

  Սեպտեմբերի 26-ին «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության Իջևանի կենտրոնում տեղի է ունեցել հանդիպում, որտեղ քննարկվել են Իջևանի տարածաշրջանի դպրոցներում կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների 2018-2019 ուսումնական տարվա պլանավորմանն ու կազմակերպմանն առնչվող հարցեր: Հանդիպմանը մասնակցել են Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մանե Ղազումյանը, ընտանիքի կանանց և երեխաների իրավունքների...

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ 27.09.2018

  2018 թվականի սեպտեմբերի 28-ին, ժամը 11:00-ին, Խաշթառակի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու թիվ 10 արտահերթ նիստը հետևյալ օրակարգով.  1. Խաշթառակ համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում 0,02002 հա հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը հաստատելու մասին:  2. 2018 թվականի համար Խաշթառակ համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող օտարման ենթակա գույքի ցանկը հաստատելու մասին:  

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ 27.09.2018

  2018 թվականի հոկտեմբերի 2-ին, ժամը 16:00-ին, Գետահովիտի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու թիվ 10 հերթական նիստը հետևյալ օրակարգով. 1. Օրակարգի հաստատման մասին: 2. Գետահովիտ համայնքի 2018թ. բյուջեի 3-րդ եռամսյակի մասին հաղոդում: 3. Գետահովիտ համայնքի մանկապարտեզ ՀՈԱԿ-ի 2018թ. բյուջեի 3-րդ եռամսյակի մասին հաղորդում: 4. Գետահովիտ համայնքի համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների կազմում ավագանու անդամներ առաջադրելու մասին: 5....

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ 27.09.2018

  2018 թվականի հոկտեմբերի 3-ին, ժամը 15:00-ին, Ազատամուտի մշակույթի պալատում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը հետևյալ օրակարգով. 1. Ազատամուտ համայնքի 2018 թ. տարեկան բյուջեի նախագիծը հաստատելու մասին: 2. Ազատամուտ համայնքի 2018 թ. տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին: 3. Ազատամուտի համայնքապետարանի աշխատակազմի և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:...

Խաղողի մթերման ընթացքը սեպտեմբերի 27-ի դրությամբ

Խաղողի մթերման ընթացքը սեպտեմբերի 27-ի դրությամբ 27.09.2018

  Սեպտեմբերի 27-ի դրությամբ Տավուշի մարզում մթերվել է 4504 տոննա խաղող: <<Երևանի կոնյակի գործարան>> ՓԲԸ-ի Բերդի մասնաճյուղն ընդունել է 3250 տոննա խաղող, <<Իջևանի գինու և կոնյակի գործարան>> ԲԲԸ-ն՝ 317 տոննա, <<Երևանի շամպայն գինիների գործարան>> ԲԲԸ Դեբեդավանի գինու գործարանը՝ 894 տոննա, ,,Բերդավանի գինու գործարան,, ԲԲԸ-ն՝ 43 տոննա բերք: Խաղողի մթերման գործընթացը շարունակվում է մարզում: 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57