Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Դիլիջան» և «Դիլիջան ֆրոլովա» հանքային ջրի գործարանները կբազմապատկեն արտադրության ծավալները

04.06.2019

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը այցելել են «Դիլիջան» հանքային ջրի գործարան։

Քննարկվել են «Իմ քայլը հանուն Տավուշի» բիզնես ֆորումի արդյունքում գործարանի արտադրանքի ընդլայնման հնարավորությունները։

Արտադրամասի աշխատակիցները մարզպետ Չոբանյանին հայտնեցին, որ աշխատում են իրենց պոտենցիալի կեսից պակասի չափով, այնինչ գործարանն ի զորու է նոր համագործակցությունների արդյունքում մի քանի անգամ ընդլայնել արտադրանքի ծավալները:

Հայկ Չոբանյանը վստահեցրեց, որ կներդնի բոլոր ջանքերը «Իմ քայլը հանուն Տավուշի» բիզնես ֆորումի շրջանակում գործարանի ողջ պոտենցիալի բացահայտման հնարավորություն ստեղծելու համար։ Ըստ մարզպետի՝ «Դիլիջան» հանքային ջրի արտադրանքը կարտահանվի 30-40 երկիր։

Մայր գործարան այցից հետո Հայկ Չոբանյանը և Արմեն Սանթրոսյանն այցելեցին նաև «Դիլիջան ֆրոլովա» հանքային ջրի գործարան, որտեղ ևս ծանոթացան արտադրանքի ընդլայնման հնարավորություններին։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57