Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն այցելել է Ազատամուտի միջնակարգ դպրոց

Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն այցելել է Ազատամուտի միջնակարգ դպրոց 10.10.2018

Այսօր առավոտյան, ինչպես նախապես իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, մարզպետ Վահե Ղալումյանը այցելել է Ազատամուտի դպրոց: Բավականին երկար դադարից հետո, դպրոցը վերսկսել է բնականոն դասընթացը, բոլոր դասարանները լիարժեք ներկա են եղել: Մարզպետը շրջել է դպրոցում, զրուցել ուսուցիչների և աշակերտների հետ: Նախատեսված ծրագրից հետ չմնալու նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մինչև կիսամյակի ավարտը 9 շաբաթ օրերն Ազատամուտի դպրոցի համար կլինեն աշխատանքային և կլրացվեն բաց թողնված դասերը:

Մարզպետ Վահե Ղալումյանը հանդիպել է Պատրիկ Դևեջյանի հետ

Մարզպետ Վահե Ղալումյանը հանդիպել է Պատրիկ Դևեջյանի հետ 10.10.2018

  ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում, Ֆրանկոֆոնիայի ավանում, հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Օ-Դը-Սեն նահանգի նահանգային խորհրդի և ավագանու պատվիրակության հետ, որը գլխավորում է Փարիզի պաշտպանության խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանը: Հանդիպման ընթացքում մարզպետը կարևորել է Ֆրանսիայի Օ-Դը-Սեն նահանգի գլխավոր խորհրդի կողմից Ֆրանսիայի հայկական հիմնադրամի միջոցով Տավուշի մարզի գյուղական համայնքներում արդեն տասը տարի իրականացվող ներդրումային ծրագրերը,...

 Նորոգվում է Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 7,6 կմ հատվածը

Նորոգվում է Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 7,6 կմ հատվածը 10.10.2018

Ընթացքի մեջ է Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 7,6 կմ հատվածի հիմնանորոգումը, որը կատարում է ,,ԱԲՊ,, ՍՊԸ-ն: Մարզպետ Վահե Ղալումյանն այսօր եղել է տարածքում, ծանոթացել կատարվող աշխատանքներին: Ինչպես տեղեկացրել են շինարարության պատասխանատուները, այս պահին իրականացնում են ասֆալտբետոնե ծածկի ֆրեզման աշխատանքները:

Մարզպետ Վահե Ղալումյանը մասնակցել է նորաստեղծ կենտրոնների բացման արարողությանը

Մարզպետ Վահե Ղալումյանը մասնակցել է նորաստեղծ կենտրոնների բացման արարողությանը 10.10.2018

  Այսօր Տավուշի մարզի Աչաջուր համայնքում տեղի է ունեցել նորաստեղծ երկու կենտրոնների՝ Գինեգործական փորձացուցադրական արտադրամասի և Գյուղատնտեսական սպասարկման կենտրոնի /ԳՍԿ/ բացման հանդիսավոր արարողություն, որին ներկա են եղել ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչներ:  Գինեգործական փորձացուցադրական արտադրամասը հիմնվել է CARD հիմնադրամի կողմից՝ ԱՄՆ Միջազգային...

 Սկսել է գործել Դիլիջանի համայնքապետարանի ավտոպարկի կայանատեղին

Սկսել է գործել Դիլիջանի համայնքապետարանի ավտոպարկի կայանատեղին 10.10.2018

Այսօր Հաղարծին գյուղի տարածքում  բացվել է Դիլիջանի համայնքապետարանի ավտոպարկի կայանատեղին: Այն  ունի 700 քառ.մետր տարածք  և ավտոպարկի սպասարկման տեխնիկական բոլոր հնարավորությունները: Առայժմ կայանատեղիում սպասարկվելու են կոմունալ  ծառայության 11 միավոր տեխնիկան: Կայանատեղին կառուցվել է «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի» կողմից՝ «Տեղական ինքնակառավարման բարեփոխումների ծրագրի» շրջանակներում՝ ԱՄՆ միջազգային զարգացման...

Ֆրանկոֆոնիայի ավանում Տավուշի մարզը ներկայացել է մարզին բնորոշ ցուցանմուշներով

Ֆրանկոֆոնիայի ավանում Տավուշի մարզը ներկայացել է մարզին բնորոշ ցուցանմուշներով 09.10.2018

  Հոկտեմբերի 7-ին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության խորհրդի նիստով մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի 17-րդ համաժողովը: Համաժողովի շրջանակներում Երեւանում գործող Ֆրանկոֆոնիայի ավանում բացվել է նաև Հայաստանի տաղավարը, որտեղ ներկայացվել են ՀՀ բոլոր մարզերի և Արցախի մշակույթը, պատմությունը, տարազն ու բարիքները, ազգային խոհանոցի, գյուղատնտեսական արտադրանքների, արհեստագործական աշխատանքների առանձնահատկությունները։ Ավանի նպատակն է ներկայացնել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 10:28:59