Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<<ՄԱՍՏ>> թեստի փորձարկում Իջևանի զբաղվածության տարածքային կենտրոնում

<<ՄԱՍՏ>> թեստի փորձարկում Իջևանի զբաղվածության տարածքային կենտրոնում 05.02.2016

  Փետրվարի 4-ին <<Զբաղվածության պետական ծառայություն>> գործակալության Իջևանի զբաղվածության տարածքային կենտրոնում տեղի ունեցավ <<ՄԱՍՏ>> թեստավորման դասընթաց, որի ընթացքում անցկացվեց <<ՄԱՍՏ>> թեստի փորձարկում: Միջոցառմանը ներկա էին Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Լևոն Վանցյանը, <<Հյուման Դիգնիթի ընդ Փիս>> /HDP/ բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ...

Համայնքների խոշորացման պիլոտային ծրագրի շնորհանդես Դիլիջանում

Համայնքների խոշորացման պիլոտային ծրագրի շնորհանդես Դիլիջանում 04.02.2016

  Փետրվարի 3-ին Դիլիջանի քաղաքապետարանում տեղի ունեցավ համայնքների խոշորացման պիլոտային ծրագրի շնորհանդես: Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից: Շնորհանդեսին մասնակցում էին Համայնքների խոշորացման ծրագրի Դիլիջանի փնջում ընդգրկված յոթ համայնքների ղեկավարները` Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը և Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան, Հովք գյուղական համայնքների ղեկավարներ Սարգիս Պողոսյանը, Արարատ Թամրազյանը, Գևորգ Ամիրխանյանը, Վարդան Գրիգորյանը,...

Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության դպրոցականների 2015-2016 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադաների դպրոցական փուլը

Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության դպրոցականների 2015-2016 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադաների դպրոցական փուլը 02.02.2016

 Փետրվարի 2-ից մարզի հանրակրթական դպրոցներում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության դպրոցականների 2015-2016 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադաների դպրոցական փուլը մաթեմատիկա առարկայից: Հաջորդիվ քիմիա, աստղագիտություն, կենսաբանություն, ինֆորմատիկա, ֆիզիկա և աշխարհագրություն առարկաներն են: Սա օլիմպիադայի էլեկտրոնային եղանակով անցկացվող առարկաների ցանկն է: Էլեկտրոնային տարբերակով օլիմպիադայի դպրոցական փուլին կմասնակցի մարզի շուրջ 2000 աշակերտ: Մյուս առարկաների օլիմպիադաները, որոնք...

Մրցույթ  ,,Իջևանի  բժշկական կենտրոն,, ՓԲԸ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

Մրցույթ ,,Իջևանի բժշկական կենտրոն,, ՓԲԸ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 27.01.2016

Այսօր տեղի ունեցավ մրցույթ Տավուշի մարզպետարանի ենթակայության ,,Իջևանի բժշկական կենտրոն,, ՓԲԸ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: Մրցույթին մասնակցելու համար դիմել էին 4 թեկնածու՝ ,,Իջևանի բժշկական կենտրոն,, ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռուզաննա Գրիգորյանը, ՀՀ ոստիկանության բուժվարչության հոսպիտալի վիրաբույժ Գագիկ Խառատյանը, Ա/Ձ տնօրեն Վազգեն Մարգարյանը, Նաիրի բժշկական կենտրոնի պաթանատոմ Գարիկ Աղաբեկյանը: Վերջին երկու թեկնածուները մրցույթին չէին ներկայացել: Մրցույթի...

ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ուղերձը Հայոց բանակի օրվա կապակցությամբ

ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ուղերձը Հայոց բանակի օրվա կապակցությամբ 27.01.2016

Սիրելի տավուշցիներ Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայոց բանակի կազմավորման 24-րդ տարեդարձի կապակցությամբ: Հունվարի 28-ը հայ ժողովրդի համար հայկական տոնացույցի ամենակարևոր և բաղձալի տոներից մեկն է: Սա տոն է, որ հպարտությամբ նշում են թե Հայաստանում և թե սփյուռքում: Մեր բանակն այլևս կայացած է, թեև դժվարին ու ծանր է եղել բանակաշինության ճանապարհը: Մեր բանակը, տակավին նորածին, ստիպված եղավ հաղթահարելու ծանրագույն փորձություններ, սակայն իր նվիրյալ զավակների շնորհիվ, դժվարին քննությանը դիմանալով,...

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 26.01.2016

 ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ի ժամը 14.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Հրազդան-Ջրառատավան, Սոթք-Քարվաճառ, Բերդ-Ճամբարակ, Մադինա-Վերին Գետաշեն, Տաշիր-Պրիվոլնոյե ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը և Շիրակի մարզի Ջաջուռ, Բավրա գյուղական համայնքներ տանող ճանապարհները: Դժվարանցանելի են Դիլիջանի ոլորանները, Լանջառ-Լուսաշող, Վայք-Ջերմուկ, Սարավան-«Զանգեր»,...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-02-14 11:02:27