Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ցավակցում են զիծառայողի ընտանիքին

Ցավակցում են զիծառայողի ընտանիքին 20.09.2018

  Սեպտեմբերի 19-ին, ժամը 13.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պատասխանատվության տարածքում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից արձակված կրակոցից պարանոցի շրջանում հրազենային գնդակային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Հայկազ Բաբկենի Մաթևոսյանը (ծնված 1980թ., ծառայում էր 2011թ.-ից, Տավուշի ԶԿ): Զինվորական հոսպիտալ տեղափոխելիս շարքային Հ. Մաթևոսյանը մահացել է:   ՀՀ Տավուշի մարզպետը, մարզպետարանի ողջ անձնակազմը...

Քաղաքացիների ընդունելություն Դիլիջանում

Քաղաքացիների ընդունելություն Դիլիջանում 20.09.2018

  Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը քաղաքացիների ընդունելություն է կատարել Դիլիջանի համայնքապետարանում: Ընդունելությանը ներկա է եղել Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը: Ընդունելությանը մասնակցել է ընդհանուր թվով 11 քաղաքացի Դիլիջան քաղաքից, համայնքի Գոշ և Հաղարծին բնակավայրերից: Մարզպետին դիմած քաղաքացիներից 5-ը դրամական աջակցություն էին խնդրում, 2 հոգի աշխատանքի տեղավորման հարցով էր դիմել, 2-ը՝ վառելափայտի ձեռքբերման, 1 քաղաքացի՝ թաղամասի ճանապարհի վերանորոգման: Դիլիջան...

Մարզպետն այցելել է Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան մանկական գեղարվեստի դպրոց

Մարզպետն այցելել է Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան մանկական գեղարվեստի դպրոց 20.09.2018

 Այսօր Դիլիջան կատարած աշխատանքային այցի շրջանակներում Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն այցելել է նաև Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան մանկական գեղարվեստի դպրոց, ծանոթացել դպրոցի գործունեությանը, իրավիճակին ու կարգավիճակին: Տնօրեն Հրեղեն Գասպարյանը տեղեկացրել է, որ դպրոցում այսօր սովորում է 8-18 տարեկան 300-ից ավելի աշակերտ: Այստեղ գործում են գեղարվեստի, դեկորատիվ արվեստի և պարարվեստի բաժիններ: Նաև տեղեկացրել է, որ, որպես խոշորացված համայնքի դպրոց, մասնաճյուղեր են բացել Թեղուտ,...

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՂԱԼՈՒՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՂԱԼՈՒՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 20.09.2018

     Սիրելի տավուշցիներ    Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին անցկացված անկախության հանրաքվեով իրականություն դարձավ մեր ժողովրդի դարերով փայփայած երազանքը: Հայ ժողովուրդը միասնական պայքարի ու կամքի արդյունքում ձեռք բերեց իր անկախությունն ու ինքն իր ճակատագրի տերը լինելու իրավունքը: Հեշտ չի եղել անկախության ճանապարհը: Այդ ճանապարհին ունեցած ձեռքբերումների կողքին եղել են նաև...

Մարզպետը ծանոթացել է դպրոցի հիմնախնդիրներին

Մարզպետը ծանոթացել է դպրոցի հիմնախնդիրներին 20.09.2018

 Սեպտեմբերի 20-ին Դիլիջանում ունեցած աշխատանքային շրջայցի ընթացքում Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն այցելել է նաև քաղաքի թիվ 6 հիմնական դպրոց, ծանոթացել կոլեկտիվի հետ: Մարզպետն առաջարկել է նաև բարձրաձայնել առկա խնդիրների մասին՝ համատեղ ուժերով դրանց լուծումը գտնելու համար: Դպրոցի տնօրեն Սուսաննա Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով այցի համար, տեղեկացրել է, որ դպրոցի ուսումնական մասնաշենքի 1-ին և 2-րդ հակերը հիմնանորոգված են, գոհ են պայմաններից, սակայն խնդիր է մնում 3-րդ հարկի...

Տավուշի մարզում մեկնարկել են խաղողի մթերման աշխատանքները

Տավուշի մարզում մեկնարկել են խաղողի մթերման աշխատանքները 19.09.2018

  Տավուշի մարզում շարունակվում են խաղողի մթերման աշխատանքները: Սեպտեմբերի 19-ի դրությամբ մթերվել է 1425 տոննա խաղող: <<Երևանի կոնյակի գործարան>> ՓԲԸ-ի Բերդի մասնաճյուղը մինչ օրս ընդունել է 1150 տոննա խաղող` մեկ կիլոգրամի դիմաց վճարելով 140 դրամ, <<Իջևանի գինու և կոնյակի գործարան>> ԲԲԸ-ն՝ 125 տոննա, կիլոգրամը 140+փոխ. դրամով, <<Երևանի շամպայն գինիների գործարան>> ԲԲԸ Դեբեդավանի գինու գործարանը՝ 150 տոննա, կիլոգրամը 150 դրամով, <<Բերդավանի գինու...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26