Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Խոսք հիշատակի 07.03.2014
Տավուշի մարզպետը, մարզպետարանի աշխատակազմը խորապես վշտացած են մարզպետարանի երկարամյա աշխատակից, գյուղատնտեսության ոլորտի հմուտ մասնագետ ու կազմակերպիչ Ռազմիկ Վանոյի Մելիքջանյանի մահվան կապակցությամբ: Ռազմիկ Մելիքջանյանը նաև հրաշալի մարդ էր, լավ ընկեր ու խորհրդատու: Ռազմիկ Վանոյի Մելիքջանյանը ծնվել է 1947 թվականին Տավուշի մարզի Աչաջուր գյուղում: Շատ անմեղ հայ ընտանիքների պես Մելիքջանյանների ընտանիքը ևս ենթարկվում է ստալինյան բռնություններին և 1949 թվականին աքսորվում Սիբիր: 1955 թվականին...
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ԱՐՄԵՆ ՂՈՒԼԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 07.03.2014
Սիրելի կանայք, մայրեր, քույրեր ու դուստրեր Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ գարնանաբույր տոնի՝ Մարտի 8-ի կապակցությամբ: Տոն, որ մի պատեհ առիթ է մեկ անգամ ևս մեծարելու ու գնահատելու կնոջը, արժևորելու նրա դերը կյանքի տարբեր բնագավառներում: Եվ առավել ուրախալի է, որ այդ տոնը ձգվում է մինչև ապրիլի 7-ը՝ Մայրության ու գեղեցկության տոնը՝ արդյունքում հայ տղամարդուն հնարավորություն տալով ունենալու կնոջը մեծարելու ոչ միայն երկու տոն, այլ մի ամբողջ միամսյակ: Թանկագին կանայք, դուք արևի պես ամեն օր...

Ստացած մրցանակը պարտավորեցնում է էլ ավելի լավ աշխատել, ամուր մնալ սահմանին 07.03.2014
Տավուշի մարզպետն ընդունեց Նոյեմբերյանի տարածաշրջանի Կոթի գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Գևորգ Գրիգորյանին, ով օրերս Երևանի պետական կամերային թատրոնում մասնակցեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի սահմանած <<Հայկյան>> մրցանակաբաշխությանը, որին ներկա էր նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, և մրցանակ ստացավ սահմանամերձ գյուղում երեխաներին կրթելու հայրենանվեր աշխատանքի համար: Մրցանակը Գևորգին հանձնեց անձամբ երկրի Նախագահը: Շնորհավորելով մրցանակ ստանալու...
Բաց դռների օր կանանց տոներին նվիրված միամսյակի կապակցությամբ 06.03.2014
ՀՀ առողջապահության նախարարի հրամանով կանանց տոներին` Մարտի 8-ին ու Մայրության և գեղեցկության օրվան նվիրված միամսյակի կապակցությամբ 2014 թվականի մարտի 8-ից ապրիլի 7-ը հայտարարված է կանանց առողջության պահպանման միամսյակ: Միամսյակի շրջանակներում Տավուշի մարզի 4 բուժհաստատություններում` Իջևանի առողջության առաջնային պահպանման կենտրոնում, Նոյեմբերյանի, Բերդի և Դիլիջանի բժշկական կենտրոններում կկազմակերպվեն Բաց դռների օրեր: Ակցիայի օրերին բուժհաստատություններում ընդունելությունները կիրականացնեն...

Օրակարգում դպրոցականների ռազմահայրենասիրական դաստիարակության հարցն էր 03.03.2014
Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ խորհրդակցություն, որտեղ քննարկվեցին դպրոցականների ռազմահայրենասիրական դաստիարակությանն առնչվող հարցեր: Խորհրդակցությունը, որին մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարարության 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի անձնակազմի գծով տեղակալ, գնդապետ Արայիկ Սարգսյանը, մարզում տեղակայված զորամասերի հրամանատարների անձնակազմի գծով տեղակալները, մարզի դպրոցների տնօրենները, զինղեկներն ու ֆիզկուլտուրայի ուսուցիչները, բացեց Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Կարևորելով...

Անցկացվեց <<Ընթերցման օլիմպիադա 2014>>-ի մարզային փուլը 27.02.2014
Փետրվարի 27-ին Տավուշի մարզպետարանում անցկացվեց 2014 թվականի ընթերցման օլիմպիադայի մարզային փուլը, որին մասնակցեցին դպրոցական փուլում 1-ին և 2-րդ տեղեր գրաված 43 աշակերտներ մարզի տարբեր դպրոցներից: Աշակերտները հատվածներ կարդացին իրենց ընտրած գեղարվեստական գրքից: Այնուհետև մրցույթը ծավալվեց հանձնաժողովի կողմից լավագույնը ճանաչված 10 մասնակիցների միջև: Սակայն այս անգամ հաղթողները կարդացին հանձնաժողովի ընտրած նույն տեքստը: Արդյունքում մարզային փուլի 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերի հաղթողներ դարձան...