Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ ԵԱՀԿ բրիֆինգը

09.07.2014

   Հուլիսի 8-ին Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ ԵԱՀԿ բրիֆինգը, որը վարեց ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Բրիֆինգին մասնակցում էին մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականները, ՀՀ արտաքին գործերի և պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, տարածաշրջանում տեղակայված զորամասի հրամանատարը: Քննարկվեցին սահմանային միջադեպերի հետ կապված հարցեր: Մասնավորապես մարզպետ Հովիկ Աբովյանը ներկայացրեց սահմանամերձ հատվածում տիրող իրավիճակը՝ նշելով, որ բերքահավաքի այս շրջանում թշնամու կրակոցների ակտիվացման պատճառով սահմանամերձ գյուղերի բնակիչները չեն կարողանում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել: Պատասխանատուները խոստացան հնչեցված մտահոգություններն ու առաջարկները հասցնել համապատասխան գերատեսչությունների ու կառույցների ղեկավարներին:
   Բրիֆինգին հաջորդել է ԵԱՀԿ հերթական դիտարկումը Մովսես գյուղի հատվածում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 15:51:56