Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դպրոցականների ամառային հանգիստը Հանքավանի ,,Լուսաբաց՚՚ ճամբարում

09.07.2014

   Ամեն տարի ՀՀ կառավարությունն իրականացնում է դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման ծրագիր Հանքավանի «Լուսաբաց», «Հասմիկ», «Արագած», «Հեքիաթային կիրճ» և Ծաղկաձորի «Աղբյուր» ճամբարներում: ՀՀ վարչապետի որոշմամբ ծրագրի շահառուներ են հանդիսանում Երևանի և ՀՀ բոլոր մարզերի զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ ու uակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան երեխաները:
Աշխատանքը կազմակերպվում է ՀՀ վարչապետի որոշմամբ` միջգերատեսչական հանձնաժողովի կողմից: Երեխաների ցուցակների ներկայացումը, ինչպես նաև նրանց տեղափոխումն իրականացվում է ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կողմից:
   2014 թ. ճամբարային ծրագրով ՀՀ Տավուշի մարզից կհանգստանա մարզի համայնքների անապահով ընտանիքների շուրջ 240 երեխա: Այսօր` հուլիսի 9-ին, ճանապարհային ոստիկանության ուղեկցությամբ, Տավուշի մարզպետարանից դեպի ճամբար ուղևորվեցին 2-րդ հերթափոխի 80 երեխաներ Իջևան, Դիլիջան, Բերդ, Նոյեմբերյան, Այգեհովիտ, Գանձաքար, Ազատամուտ, Պառավաքար և այլ համայնքներից: Երեխաները կհանգստանան 20 օր: Նրանց ընտրությունը, տեղափոխումը և կազմակերպչական մյուս աշխատանքները իրականացնում են Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության, ինչպես նաև կրթության, մշակույթի և սպորտի վարչության աշխատակիցները: Հաջորդ հերթափոխը կմեկնարկի հուլիսի 28-ին:
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26