Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի <<Պատվիրակություն Հայաստանում>> կազմակերպության ներկայացուցիչներին

10.07.2014

  Այսօր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի <<Պատվիրակություն Հայաստանում>> կազմակերպության ներկայացուցիչներին՝ կազմակերպության պաշտպանության բաժնի պատվիրակ Մաթիաս Վայնրեյխին, հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունուն և տնտեսական ապահովման բաժնի ղեկավար Արմեն Քարամյանին: Հանդիպմանը ներկա էր մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Հյուրերը մարզի ղեկավարին ներկայացրին իրենց ծրագրերի շրջանակներում կատարվող աշխատանքների ընթացքը, նշեցին, որ արդեն եղել են սահմանագոտում գտնվող Չինարի, Այգեպար, Պառավաքար և Բերքաբեր համայնքներում, համայնքների ղեկավարների հետ քննարկել ընթացիկ աշխատանքները, զրուցել գյուղացիների հետ: Նշվեց, որ ի թիվս այլ ծրագրերի Կարմիր խաչը նախաձեռնել է նաև Այգեպարի մանկապարտեզի պաշտպանիչ պատի կառուցման աշխատանքները: Սահմանամերձ համայնքներում շարունակվում են գյուղատնտեսական աջակցության ծրագրերը: Խոսվեց սահմանամերձ գոտում առկա խնդիրների մասին:
 Ողջունելով հյուրերին և շնորհակալություն հայտնելով իրականացրած աշխատանքների համար՝ մարզպետ Հովիկ Աբովյանը բարձր գնահատեց կազմակերպության դերակատարությունը սահմանամերձ մարզում՝ նշելով, որ համագործակցությունը կշարունակվի և կընդլայնվի: Տեղեկացնենք, որ Կարմիր խաչը կենսական նշանակության բազմաթիվ ծրագրեր է իրականացնում Տավուշի մարզում, որոնց մեծ մասը գյուղատնտեսական աջակցության և ենթակառուցվածքների վերականգնման են: Ծրագրերն իրականացվում են մարզի Չինարի, Այգեպար, Բարեկամավան, Բերքաբեր, Մովսես և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերում: Նշված համայնքներում գյուղացիներին են տրամադրվել տնկիներ, հացահատիկի և կարտոֆիլի սերմացուներ, պարարտանյութեր, վերանորոգվել են ջրագծեր:
   Ելնելով սահմանամերձ հատվածում վերջին շրջանում տիրող լարված իրավիճակից՝ մարզպետ Հովիկ Աբովյանը Կարմիր խաչի ներկայացուցիչներին խնդրեց, հնարավորության սահմաններում, Այգեպարի մանկապարտեզի պաշտպանիչ պատի կառուցումն իրականացնել մինչև սեպտեմբերի 1-ը, նաև խնդրեց, որ նրանք իրենց ներկայությամբ աջակցեն սահմանագոտում գտնվող համայնքներում բերքահավաքի անվտանգ կազմակերպմանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26