Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվեցին <<Արոտների կառավարման և անասնապահության զարգացման>> ծրագրի համաֆինանսավորմանը վերաբերող խնդիրներ

10.07.2014

 <<Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության զարգացման>> ծրագրի շրջանակներում Տավուշի մարզում 2011 թվականից իրականացվում է <<Արոտների կառավարման և անասնապահության զարգացման>> ծրագիրը: Այսօր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի մոտ անցկացվեց խորհրդակցություն, որտեղ քննարկվեցին վերոնշյալ ծրագրով այս տարի ընդգրկված մի շարք համայնքների համաֆինանսավորման խնդիրները: Խորհրդակցությունն անցկացվեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության <<Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ>> պետական հիմնարկի տնօրեն Գագիկ Խաչատրյանի, <<Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության զարգացման>> ծրագրի Տավուշի մարզային աջակցության թիմի համակարգող Պավլիկ Ցուցուլյանի և Գանձաքար, Ենոքավան, Պառավաքար և Վերին Կարմիրաղբյուր համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Համաֆինանսավորման խնդիրները վերաբերում էին ծրագրի շրջանակներում գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերմանը և սարամասերում շինարարական աշխատանքների իրականացմանը: <<Արոտների կառավարման և անասնապահության զարգացման>> ծրագրում ընդգրկված են Ներքին Ծաղկավան, Կիրանց, Սարիգյուղ, Սևքար, Աչաջուր, Լուսաձոր, Ոսկեպար, Բաղանիս, Ջուջևան, Դովեղ, Ենոքավան, Գանձաքար, Իծաքար, Նավուր, Չինչին և Պառավաքար համայնքները, որտեղ ստեղծվել են արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվներ: 2013 թվականից ի վեր կոոպերատիվների կողմից ձեռք են բերվել ՄՏԶ-82 մակնիշի տրակտորներ իրենց համապատասխան գյուղատնտեսական գործիքներով:
    Այս տարի Վերին Կարմիրաղբյուր, Չինարի, Տավուշ, Վերին Ծաղկավան և Վարագավան համայնքները ևս ցանկություն են հայտնել ընդգրկվել ծրագրում: Խորհրդակցության ընթացքում Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն իր պատրաստակամությունը հայտնեց աջակցել ծրագրի իրականացման յուրաքանչյուր փուլում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 10:28:59