Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկում Տավուշի մարզպետարանում

11.07.2014

Հուլիսի 11-ին Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ քննարկում, որին մասնակցում էին առողջապահության, կրթության, սոցիալական ոլորտի, ոստիկանության՝ երեխաների հարցերով պատասխանատուներ, համայնքների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հարցով այլ հետաքրքրվածներ: Քննարկման ներկայացվեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ UNICEF-ի նախաձեռնությամբ կրթության, առողջապահության, սոցիալակն աջակցության ոլորտների և հանրային կառավարման համապատասխան փորձագետների մշակած իրավական ակտի նախագիծը՝ ուղղված տվյալ ծառայություններ մատուցող կազմակերպությունների /դպրոց, հիվանդանոց, ՍԾՏԳ/ՍՏԾԲ, ոստիկանություն/ միջև համագործակցությանը: Հայաստանի Հանրապետությունում սոցիալական ոլորտի ծառայությունների միջև ինստիտուցիոնալ համագործակցության ներդրման ու զարգացման հայեցակարգը ներկայացրեց ծրագրի ղեկավար Աբրահամ Արտաշեսյանը: Ծրագրի ներկայացմանը հաջորդեց ակտիվ քննարկում, որի ընթացքում քննարկման մասնակիցներն ըստ ոլորտների ներկայացրին իրենց փորձը, արեցին համագործակցության արդյունավետությանն ուղղված կոնկրետ առաջարկներ:  Գրեթե բոլոր մասնակիցների առաջարկները հանգում էին համայնքում սոցիալական աշխատող ունենալու, համագործակցությունը  համայնքային մակարդկում խորացնելու գաղափարին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 10:28:59