Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Քննարկվեցին միջսահմանային տարածաշրջանների միջև հետագա համագործակցությանն առնչվող հարցեր 15.05.2014
Մայիսի 14-ին Տավուշի մարզպետարանում քննարկվեցին Արևելյան գործընկերության տարածաշրջանային համագործակցության /ԱԳՏՀԱ/ ծրագրի շրջանակներում միջսահմանային տարածաշրջանների միջև հետագա համագործակցությանն առնչվող հարցեր: Ծրագրի նպատակն է նպաստել Արևելյան գործընկերության երկրների սահմանակից շրջաններում կայուն տարածաշրջանային համագործակցությանը` սահմանամերձ շրջաններում առկա ընդհանուր խնդիրներին համատեղ լուծումներ գտնելու և մշակելու համար, միաժամանակ տնտեսական և սոցիալական զարգացմանն աջակցող...

Տավուշի մարզի պատվիրակության աշխատանքային այցը Ֆրանսիայի Հանրապետություն 14.05.2014
Ֆրանսիայի հայկական հիմնադրամի հրավերով մայիսի 5-ից 7-ը եռօրյա աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետություն էր մեկնել ՀՀ Տավուշի մարզի պատվիրակությունը` մարզպետ Արմեն Ղուլարյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Լ. Սարգսյանը, <<ՀիմնաՏավուշ>> զարգացման հիմնադրամի տնօրեն Հ. Թումանյանը, <<ՀիմնաՏավուշ>> զարգացման հիմնադրամի տնօրենի տեղակալ Ռ. Նավասարդյանը և <<ՀիմնաՏավուշ>> զարգացման հիմնադրամի մասնագետ Լ. Օթարյանը:...

<<Շունն ու կատուն>>՝ նոր տարբերակով 12.05.2014
Իջևանի թիվ 4 հիմնական դպրոցում այս տարի առանձնահատուկ շուքով նշվել է ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 145-ամյակը: Աշակերտների և ծնողների խնդրանքով հոբելյանի առթիվ կազմակերպված միջոցառումից մի հատված՝ <<Շունն ու կատուն>> հեքիաթի նորացված տարբերակի բեմականացումը, օրերս կրկին ներկայացվեց դպրոցի դահլիճում: Հեքիաթը ներկայացրին փորձառու դասվար Ազատուհի Խեչյանի 3-րդ <<ա>> դասարանի սաները: Միջոցառումը բացեց ընկեր Խեչյանը՝ համառոտ ներկայացնելով...
Բանջարաբոստանային մշակաբույսերի սերմացուներ` ցրտահարությունից տուժած հողօգտագործողներին 12.05.2014
ՀՀ Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունից տեղեկացնում են, որ ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 10-ի N 398-Ն որոշմամբ Տավուշի մարզի` 2014 թվականի մարտի 30-ից ապրիլի 1-ը տեղի ունեցած ցրտահարությունից տուժած հողօգտագործողներին հատկացվել են բանջարաբոստանային մշակաբույսերի սերմացուներ հետևյալ խմբաքանակով` վարունգ – 25 կգ լոլիկ – 16 կգ ձմերուկ – 10 կգ սեխ – 10 կգ Սերմացուների վերոնշյալ խմբաքանակը ամբողջությամբ ներկրվել է մարզ և...

Հաղթանակի ու խաղաղության տոնը մեծ խանդավառությամբ նշվեց Տավուշի մարզում 09.05.2014
Արդեն 22 տարի է, ինչ Մայիսի 9-ը Հայաստանում նշվում է ոչ միայն որպես Հայրենական մեծ պատերազմում գերմանական ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի, այլև մեր նոր գոյամարտի մեծագույն ձեռքբերումներից մեկի` Արցախի բերդաքաղաք Շուշիի ազատագրման օր, ազատագրում, որը հայ ժողովրդի համար սոսկ հաղթանակ չէր, այլ բազմաթիվ արժեքների վերադարձ: Մայիսի 9-ի տոնական օրը հերթական անգամ մեծ խանդավառությամբ նշվեց Տավուշի մարզում: Ինչպես միշտ, մարզկենտրոն Իջևանում Հաղթանակի ու խաղաղության տոնին նվիրված...

Արծվաբերդցի պատանիները դարձյալ 2-րդ տեղում էին 08.05.2014
Տավուշի մարզի սահմանամերձ Արծվաբերդի միջնակարգ դպրոցի թիմը /զինղեկ` Գուրգեն Զարգարյան/ «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայական հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլում, որն անց է կացվել մայիսի 7-ին ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, գրավել է երկրորդ պատվավոր տեղը: Նշենք, որ արծվաբերդցի պատանիներն արդեն երկրորդ տարին է 2-րդ տեղ են գրավում օլիմպիադայում` զիջելով միայն Արցախի թիմին: Երրորդ տեղում Լոռիի ներկայացուցիչներն...


