Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Մշակութային վերածնունդ» գորգագործության և դեկորատիվ-կիրառական արվեստների դիլիջանյան երկրորդ փառատոնը

18.08.2014

 Oգոստոսի 16-ին Դիլիջանում տեղի ունեցավ «Մշակութային վերածնունդ» գորգագործության և դեկորատիվ-կիրառական արվեստների երկրորդ փառատոնը, որի իրականացման նախաձեռնությունը պատկանում է <<MEDIA ONIX>> ընկերությանը: Փառատոնի կազմակերպմանն աջակցել էին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ՀՀ Տավուշի մարզպետարանը, Դիլիջանի քաղաքապետարանը և USAID EDMC միջազգային կազմակերպությունը: Փառատոնի նպատակն է տեղի զբոսաշրջային գրավչություններից բացի մասնակիցներին ծանոթացնել հայկական հնադարյան մշակութային ժառանգությանը, շոշափելի ու կոնկրետ փաստերով ապացուցել դրանց զուտ հայկական ծագումնաբանությունը:
 Միջոցառումը զբոսաշրջային Դիլիջան քաղաք էր բերել Հայաստանի տարբեր մարզերի և սփյուռքի ներկայացուցիչների, ովքեր ներկայացրել էին գորգեր, ասեղնագործ աշխատանքներ և խոհանոց: Փառատոնին մասնակցեցին ինչպես համաշխարհային շուկայում հայտնի «Մեգերյան կարպետ» և «Ղարաբաղ կարպետ» գորգագործական կազմակերպությունները, այնպես էլ Արցախի գորգագործության թանգարանը, անհատ գորգագործեր՝ տարածաշրջանի գորգարվեստի իրենց բացառիկ նմուշներով:
Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի համոզմամբ, փառատոնը կավելացնի Դիլիջան քաղաքում հանգստացողների ու զբոսաշրջիկների քանակը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03