Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայկական ավանդական նվագարանների համույթի բարեգործական համերգը Իջևանում

15.08.2014

 Օգոստոսի 14-ին ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ Տավուշի մարզպետարանի և Իջևանի քաղաքապետարանի աջակցությամբ Իջևանի երաժշտական դպրոցում տեղի ունեցավ անվանի թառահար Հովիկ Սահակյանի ստեղծած հայկական ավանդական նվագարանների համույթի բարեգործական համերգը: Համույթն առանձնանում է նվագարանային կազմով, երգացանկով և կարճ ժամանակահատվածում մասնակցելով մի շարք հեղինակավոր միջոցառումների՝ աչքի է ընկել իր գործունեությամբ և արժանացել մասնագետների բարձր գնահատականներին: Համերգի ընթացքում հնչեցին հոգևոր, աշուղական, կոմիտասյան, համշենական գործիքային ստեղծագործություններ և հեթանոսական երգիծական մեղեդիներ: Համույթի նվագարանային կազմում ընդգրկված են առաջին անգամ հանրությանը ներկայացվող՝ ձեռագիր մատյաններից վերականգնված այնպիսի նվագարաններ, ինչպիսիք են հայկական տավիղը, սանթուրը, համշենական քամանին, չխկչխկանները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 10:46:29