Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Հայաստանն իմ անունն է… 22.05.2014
Հայրենասիրական դաստիարակությունը դպրոցում դաստիարակության կարևորագույն օղակներից մեկն է, քանի որ մանկությունն ու պատանեկությունը ամենանպաստավոր շրջանն են երեխայի մոտ հայրենիքի մասին ճիշտ պատկերացումներ ձևավորելու, հայրենիքի հանդեպ սիրո զգացում արմատավորելու և հայրենիքի պաշտպանի գիտակցում սերմանելու գործում: Այս նպատակով բազմատեսակ միջոցառումներ են կազմակերպվում Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցում: Հայրենասիրության մի յուրատեսակ դաս էր ուսումնական տարվա ավարտին այստեղ կազմակերպված հերթական...

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՈՎՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 22.05.2014
Սիրելի շրջանավարտներ Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ դպրոցական Վերջին զանգի կապակցությամբ: Այսօր դուք հրաժեշտ եք տալիս ձեր կյանքի մի լուսավոր ու երազներով լի փուլի՝ մանկապատանեկան հասակին և մուտք գործում կյանքի մի նոր շրջափուլ, որտեղ պետք է դրսևորեք ձեզ իբրև ինքնուրույն անձինք: Հնարավոր է, որ այդ նոր կյանքում ունենաք նաև դժվարություններ ու խոչընդոտներ, երբեմն նաև՝ անհաջողություններ: Ցանկությունս է, որ երբեք չընկրկեք դրանց առջև, այլ վստահորեն քայլեք առաջ ու...

Մարզկենտրոն Իջևանում անցկացվեց <<Սպորտլանդիա-2014>>-ի մարզային փուլը 20.05.2014
Այսօր Իջևանի թիվ 4 հիմնական դպրոցում անցկացվեց <<Սպորտլանդիա-2014>>-ի մարզային փուլը: Մրցույթի էին դուրս եկել Իջևանի թիվ 1, Նոյեմբերյանի թիվ 1 և Դիլիջանի թիվ 1 մանկապարտեզները: Խաղն անցավ աշխույժ ու լարված պայքարում: Երեխաները մրցեցին տարբեր խաղաձևերում՝ մարմնամարզական օղակներով վարժություններ, խաղային փոխանցումավազք, խաղային փոխանցումավազք թենիսի գնդակներով և այլն: Արդյունքում 14 միավորով առաջատար ճանաչվեց Իջևանի թիվ 1 մանկապարտեզը, իսկ Դիլիջանի և Նոյեմբերյանի...

Երթևեկությունը վերականգնված է 19.05.2014
Մայիսի 18-ին, ժամը 15:30-ի սահմաններում, Հ-30 Մ-Կ-Ճամբարակ-Դրախտիկ-Գոշ-Խաչարձան ճանապարհահատվածի 5-րդ կիլոմետրում տեղի է ունեցել խոշոր չափի ժայռաբեկորների փլուզում, որի հետևանքով փակվել էր ճանապարհը: Արտակարգ դեպքը արագ արձագանքվել է ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի կողմից ու այդ մասին շտապ տեղյակ է պահվել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին և ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանին: Անմիջապես դեպքի վայր են մեկնել ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, ԱԻՆ մարզային...

Փոխվարչապետը ներկայացրեց Տավուշի նորանշանակ մարզպետ Հովիկ Աբովյանին 16.05.2014
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Տավուշի մարզպետարանի աշխատակազմին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների, համայնքների ղեկավարներին ներկայացրեց նորանշանակ մարզպետ Հովիկ Աբովյանին: Փոխվարչապետը երկարամյա եւ արդյունավետ աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց նախկին մարզպետ Արմեն Ղուլարյանին: Շնորհավորելով եւ հաջողություններ մաղթելով նորանշանակ մարզպետին՝ փոխվարչապետը նշեց, որ նա ունի թե օրենսդիր...

Տեղի ունեցավ <<ՀիմնաՏավուշ>> զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի երրորդ ժողովը 15.05.2014
Մայիսի 14-ին Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ <<ՀիմնաՏավուշ>> զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի երրորդ ժողովը: Ժողովին մասնակցում էին Ֆրանսիայի հայկական հիմնադրամի խորհրդի նախագահ, <<ՀիմնաՏավուշ>> զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Թերզյանը, <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, <<ՀիմնաՏավուշ>> զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Հրաչ Թումանյանը, խորհրդի մյուս...


