Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
22.08.2014
Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2014 թվականի հուլիսի 31-ի N 780/Ա-Ք և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի 2014 թվականի օգոստոսի 4-ի N 1963/Ծ-4 հրամանների՝ Տավուշի մարզին հատկացվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հեռակա ուսուցման 2014 թվականի նպատակային ընդունելության 10 տեղ հետևյալ մասնագիտությունների գծով՝
Դասիչը Մասնագիտությունը Տեղերը Ուսմ. վարձը/հազ. դրամ/
310112 Ապահովագր.գործ 1 400
/ագրոպարենային համակարգի/
310301 Անասնաբուժական 1 300
սանիտարական փորձաքն.
310404 Անտառային տնտեսություն 1 260
և բնակավայրերի կանաչապատում
310504 Հողաբարելավում, հող. և ջր. 1 280
պաշարների օգտագործում և պահպանում
310506 Ագրոէկոլոգիա 1 260
310703 Հացի, հրուշ. և մակարոնի 1 280
արտադր. տեխնոլոգիա
310708 Մսի և մսամթերքի տեխնոլոգիա 1 280
310716 Գյուղատնտ. հումքի և պարենամթ. 1 280
փորձաքն., ստանդարտ. և սերտիֆիկացում
310801 Գյուղատնտ. մեքենայացում 1 260
311101 Ագր. արտադրութ. էկոնոմիկա 1 400
և կառավարում
Ընդամենը 10
Նպատակային ընդունելությունը կազմակերպվում է մարզպետարանների ուղեգրերի հիման վրա՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության գործուղմամբ:
Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են 2014 թվականի օգոստոսի 10-ից մինչև հոկտեմբերի 1-ը: Մանրամասն տեղեկատվություն ստանալու համար դիմորդները կարող են դիմել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հեռակա ուսուցման դեպարտամենտ /ք.Երևան, Տերյան 74, 430 սենյակ, հեռ. /010/562325: