Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ագրարային համալսարանը հրավիրում է սովորելու

22.08.2014

 Հայաստանի ազգային ագրարային համալսարանը մասնագետներ է պատրաստում ագրոնոմիա, անասնաբուծություն, ագրոէկոլոգիա, բույսերի պաշտպանություն, անասնաբուժական սանիտարական փորձաքննություն, անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում, խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն, հացի, հրուշակեղենի և մակարոնի արտադրանքի տեխնոլոգիա, մսի և մսամթերքի տեխնոլոգիա, պահածոյացման և սննդախտանյութերի տեխնոլոգիա, գյուղատնտեսական հումքի և պարենամթերքի փորձաքննություն, ստանդարտացում և սերտիֆիկացում, գյուղատնտեսության մեքենայացում, գյուղատնտեսության էլեկտրիֆիկացիա և ավտոմատացում, հողաբարելավում, հողային և ջրային պաշարների համալիր օգտագործում և պահպանում, հողաշինարարություն և հողային կադաստր, փոխադրումների կազմակերպումն ու կառավարումն ագրոպարենային համակարգում, փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում, ագրոբիզնես և շուկայաբանություն, ագրոպարենային համակարգի ֆինանսների կառավարում, ագրոպարենային համակարգի հաշվապահական հաշվառում և աուդիտ, ագրարային արտադրության էկոնոմիկա և կառավարում, սննդարդյունաբերության էկոնոմիկա և կառավարում, ապահովագրական գործ, ագրարային քաղաքականություն և տարածաշրջանի զարգացում, հողագույքային հարաբերություններ մասնագիտությունների գծով:
 Համալսարանի հիմնական նպատակն է մասնագետներ պատրաստել հատկապես գյուղատնտեսական տարածշրջանների համար, նպաստել գյուղի ամրապնդմանը և զարգացմանը: Այդ իմաստով կրթական համակարգում իր կարևոր դերն ունի հեռակա ուսուցումը, որը հնարավորություն է ընձեռում արտադրության աշխատողներին ստանալ մասնագիտական կրթություն առանց աշխատանքից կտրվելու:
 Սեպտեմբերի 1-ից սկսած ագրարային համալսարանը դիմորդների համար, մեկ ամիս ժամկետով, կկազմակերպի անվճար նախապատրաստական դասընթացներ և խորհրդատվություններ ու կաջակցի դիմորդներին ընտրած մասնագիտությամբ որակյալ կրթություն ստանալու համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57