Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում 5-րդ բանակային կորպուսում Տավուշի մարզից զորակոչված՝ ժամկետային զինծառայողների և նրանց ծնողների հետ

25.08.2014

  Բանակ-հասարակություն կապն առավել ամրապնդելու և ծառայության մեջ աչքի ընկած զինվորներին խրախուսելու նպատակով Տավուշի մարզպետարանում կազմակերպվել էր հանդիպում Տավուշի մարզից զորակոչված ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսում ժամկետային զինծառայողների և նրանց ծնողների ու հարազատների հետ: Բացելով միջոցառումը՝ Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը ողջունեց նմանատիպ հանդիպումները, որոնք հնարավորություն են տալիս էլ ավելի ամրապնդելու ու խորացնելու բանակ-հասարակություն կապը: Շնորհակալական ելույթով հանդես եկավ զինվոր Էդիկ Ամիրխանյանը: Նա իր երախտագիտությունը հայտնեց հրամանատարական կազմին և զինակիցներին հոգատարության և ուշադրության համար, խոստացավ պատրաստակամ շարունակել ծառայությունը՝ բարձր պահելով հայոց բանակի խիզախ ոգին: Բարեմաղթանքներ ասաց զինվորի ծնողը՝ Արամ Ամիրխանյանը: Այնուհետև <<Ես քո զինվորն եմ Հայաստան>> խորագրով տեսաֆիլմ ցուցադրվեց՝ հուզելով ծնողների սրտերը: Որդիական պարտքը հայրենիքի հանդեպ նվիրումով կատարող, առավել բարձր կարգապահությամբ և աչքի ընկնող ժամկետային զինծառայողներին տրվեցին պատվոգրեր, շնորհակալական նամակներ բնակության վայր, գերատեսչական կրծքանշաններ՝ <<Քաջարի մարտիկ>>, <<Հայոց բանակի գերազանցիկ>> և <<Լավագույն զինվոր-մարզիկ>> անվանակարգերում, իսկ մեկ զինվորի ում երեխայի ծննդյան մեկ տարին էր լրացել, նվիրեցին փափուկ խաղալիք: Խրախուսանքների հետ մեկտեղ բոլոր զինվորներին տրվեցին 5-օրյա արձակուրդներ: ՀՀ պաշտպանության նախարարության պատվոգրեր ստացան նաև ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը և մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության պետ Համլետ Ավալյանը՝ բանակ-հասարակություն կապերի ամրապնդմանը մեծ ավանդ ունենալու համար:
 ՀՀ ՊՆ 5-րդ կորպուսի հրամանատարի պաշտոնակատար գնդապետ Անդրանիկ Փիլոյանը իր եզրափակիչ ելույթում շնորհավորեց խրախուսանքները: Նա նշեց, որ Տավուշի մարզի տղաները առանձնանում են իրենց բարձր պատասխանատվությամբ, խիզախությամբ և կարգապահությամբ: Գնդապետը նաև իր շնորհակալությունը հայտնեց ծնողներին լավ դաստիարակության համար և խոստացավ, որ հետագայում նմանատիպ հանդիպումները կլինեն հաճախակի, և ավելի երկար ժամանակ կտրամադրվի շփման համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 17:35:27