Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունեց Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի աշխատանքային թիմին

18.06.2015

Այսօր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունեց Հայ օգնության ֆոնդի /ՀՕՖ/ Հայաստանի մասնաճյուղի աշխատանքային թիմին՝ կազմակերպության տնօրեն Բագրատ Սարգսյանի գլխավորությամբ: Թիմի կազմում էին ՀՕՖ-ի փոխտնօրեն, ծրագրերի տնօրեն Մարգարիտ Փիլիպոսյանը, Երեխաների աջակցության կենտրոնի տնօրեն Միրա Անտոնյանը, բժշկական ծրագրերի համակարգող Համբարձում Սիմոնյանը, կրթական և գիտական ծրագրերի համակարգող Էդուարդ Հակոբյանը, Բերդի գրասենյակի տնօրեն Լուսինե Գրիգորյանը: Հանդիպմանը ներկա էին Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, մարզպետի խորհրդական Կարեն Իսկանդարյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը, առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Կարինե Դովլաթբեկյանը, զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Գուրգեն Հարությունյանը, ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Հարություն Քոչարյանը: Ողջունելով հյուրերին՝ մարզպետը շնորհակալություն հայտնեց հանդիպման և այն կարևոր գործունեության համար, որ այսօր ՀՕՖ-ն իրականացնում է Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում: ՀՕՖ-ի տնօրեն Բագրատ Սարգսյանը ներկայացրեց <<Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում>> ծրագրի նպատակները, գործունեության հիմնական ոլորտներն ու դրանց ուղղությամբ իրականացված աշխատանքները: Ծրագրում ընդգրկված ոլորտներն են՝ համայնքների տնտեսական զարգացում, առողջապահություն, կրթություն, հոգևոր զարգացում և ընտանիքների կայունացում: Որպես թիրախ համայնքներ են ընտրված Բերդ քաղաքը և Տավուշ, Այգեպար, Պառավաքար, Վերին Ծաղկավան, Վարագավան, Ներքին Կարմիրաղբյուր, Չինչին, Չինարի, Իծաքար գյուղական համայնքները: Այնուհետև ըստ ոլորտների ծրագրի պատասխանատուները ներկայացրին կատարված աշխատանքները, խոսեցին առաջիկա անելիքներից: Մարզպետ Հովիկ Աբովյանը շնորհակալություն հայտնեց մանրամասն ներկայացման համար և առաջարկեց մարզի մյուս տարածաշրջանների սահմանամերձ համայնքներից ևս ընդգրկել ծրագրում: Մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանի առաջարկը վերաբերում էր երիտասարդ ընտանիքներին աջակցելու ծրագիր ունենալու խնդրին: Ի պատասխան Բագրատ Սարգսյանը տեղեկացրեց, որ սեպտեմբեր ամսին տնօրենների խորհուրդը այցելելու է մարզ և այս հանդիպմանն արված առաջարկները անպայման կներկայացվեն խորհրդի քննարկմանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03