Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվեցին ծրագրի նպատակները, իրականացման փուլերը և մոտեցումները

19.06.2015

Այսօր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը հանդիպում ոնեցավ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի /ՄԱԶԾ/ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա էր մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Քննարկվեցին կազմակերպության կողմից իրականացվող <<Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների դիմակայունության ամրապնդում>> ծրագրին վերաբերող հարցեր: Ներկայացվեցին ծրագրի նպատակները, իրականացման փուլերը և մոտեցումները: Ծրագրի ղեկավար Արմեն Տիրատուրյանը նշեց, որ ծրագիրն ունենալու է փորձնական փուլ, որի շրջանակներում արդեն կընտրվեն սոցիալ-տնտեսական զարգացման տարբեր մակարդակներում գտնվող երեք խումբ տիպային համայնքներ՝ ծանր վիճակում գտնվող համայնքներ, միջին ծանրության վիճակում գտնվող համայնքներ և համեմատաբար բարվոք վիճակում գտնվող համայնքներ: Փորձնական փուլի արդյունքներից ելնելով էլ կձևավորվեն որոշակի ընդհանրական մոտեցումներ, լուծումներ, և աստիճանաբար ծրագրում կընդգրկվեն նոր համայնքներ: Մարզպետ Հովիկ Աբովյանը կարևորեց այնպիսի ենթակառուցվածքների ձևավորումը, որոնք տվյալ համայնքում կապահովեն կայուն զարգացում, կստեղծեն նոր աշխատատեղեր և կնպաստեն գյուղի ամրապնդմանը: Եվ ավելի իրատեսական արդյունքներ ունենալու նպատակով մարզպետն առաջարկեց հանդիպումներ ունենալ համայնքներում և հենց տեղերում քննարկել խնդիրները: Որոշվեց հաջորդ հանդիպումը կազմակերպել Նոյեմբերյանի տարածաշրջանում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18