Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամառային հանգստի մեկնեց դպրոցականների առաջին հերթափոխը

19.06.2015

ՀՀ կառավարության կողմից իրականացվող՝ դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման ծրագրի շրջանակներում 2015 թվականին ամառային ճամբարներում իրենց հանգիստը կանցկացնեն Տավուշի մարզի անապահով ընտանիքների 240 երեխաներ: Երեխաների ամառային հանգիստը կիրականացվի երեք հերթափոխով, յուրաքանչյուր հերթափոխը՝ 20 օր տևողությամբ: Հունիսի 19-ի առավոտյան Տավուշի մարզպետարանի հարակից տարածքից, ճանապարհային ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ, դպրոցականների 80 հոգանոց առաջին խումբը մեկնեց Հանքավանի <<Լուսաբաց>> ճամբար: Ճամբար մեկնող երեխաներին ճանապարհելու էին եկել մարզպետարանի պատասխանատուներ, համայնքների ղեկավարներ, ծնողներ ու հարազատներ՝ փոքրիկներին մաղթելով բովանդակալից ու հետաքրքիր հանգստյան օրեր:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18