Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

,,Շանթ-2015,,. մեկնարկից 3 օր անց

07.09.2015

,,Շանթ 2015,, ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններում, որ մեկնարկել էին սեպտեմբերի 3-ին, ընդգրկված էին նաև Տավուշի մարզի բոլոր պետական կառույցները: Մարզպետ Հովիկ Աբովյանը հերթական խորհրդակցությունում հայտնելով իր նկատառումները՝ նշեց, որ մեկնարկից 3 օր անց արդեն հնարավոր է որոշակի գնահատականներ տալ զորավարժությունների շրջանակում իրականացրած պայմանական գործողությունների կատարման ընթացքի ու որակի վերաբերյալ: ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի շնորհակալությունը փոխանցեց մարզպետին, համայնքների ղեկավարներին և զորավարժություններում ընդգրկված բոլոր կառույցների պատասխանատուներին: Գեներալ-մայորն ընդգծեց հատկապես այն փաստը, որ բնակչության շրջանում տարվել էր իրազեկման ու բացատրական ճիշտ աշխատանք, ինչի արդյունքում բոլորն առանց խուճապի իրականացրին իրենց գործառույթները: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական պլանավորման բաժնի պետ, գնդապետ Արմեն Առստամյանը տեղեկացրեց, որ, չնայած որոշակի փոքր թերություններին, որոնք անմիջապես շտկվում էին, ամբողջ ընթացքը գնահատում է գերազանց: Ամփոփելով խորհրդակցությունը, մարզպետ Հովիկ Աբովյանը նշեց, որ զորավարժությունը մեծ ուսումնառություն է, որի ընթացքում սովորում են բոլորը, կարևորեց այն պատրաստականության, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացման առումով: Մարզպետը շնորհակալություն հայտնեց մարզային բոլոր ծառայություններին համագործակցված և պատասխանատու աշխատանքի համար, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանին և գնդապետ Արմեն Առստամյանին՝ մասնագիտական մեծ աջակցության համար: ,, Այս ամենի արդյունքում է, որ մենք կարողացանք լավ աշխատել և դրված խնդիրը ճիշտ կատարել, զորավարժությունների ընթացքում ձեռք բերած փորձը կօգնի, որ հետագայում էլ անընդհատ կատարելագործենք մեր գիտելիքներն ու բնակչության հետ տարվող աշխատանքը,,-ամփոփեց մարզպետը:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 09:05:24