Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հերթական խորհրդակցությունը՝ ոստիկանություն-հասարակություն կապի շրջանակներում

09.09.2015

 Ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված միջոցառումների շրջանակում այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետարանի, Իջևանի քաղաքապետարանի ու ոստիկանության պատասխանատուներ, Իջևանի տարածաշրջանի գյուղական համայնքների ղեկավարներ: Խորհրդակցությունն անցկացրեց ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Սամվել Ավետիսյանը: Ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդման գործում գնդապետ Ավետիսյանը կարևոր համարեց պարբերաբար անցկացվող նման խորհրդակցություն-քննարկումները, որտեղ վեր են հանվում աշխատանքում տեղ գտած թերություններն ու բացթողումները, արվում են գործնական առաջարկություններ: Անդրադարձ կատարվեց համայնքային ոստիկանի դերի կարևորությանը հասարակության մեջ: Նշվեց, որ ամուր է կապը տեղական ինքնակառավարման մարմինների հետ և որ մարզպետարանի օգնությամբ գյուղերում ստեղծվել ու կահավորվել են համայնքային ոստիկանների սենյակներ: Անդրադառնալով համակարգի բարեփոխումներին՝ Սամվել Ավետիսյանը նշեց, որ ստեղծվում են նաև համայնքային խորհուրդներ, որոնք պետք է համագործակցեն հարցերը համատեղ լուծելու գործում, ինչպես նաև աշխատանքներ են տարվում ոստիկանական հենակետերի ստեղծման ուղղությամբ: Անդրադարձ եղավ նաև <<Զգուշացեք, երեխաներ են>> նշանաբանով սեպտեմբերի 2-ից անցկացվող անվտանգ երթևեկության միամսյակին, որի շրջանակում ծառայություններ են նշանակվել երեխաների անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: Տավուշի մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Միշա Մխիթարյանը դրական գնահատեց ինչպես համագործակցությունը ոստիկանության հետ, այնպես էլ համայնքային ոստիկանների աշխատանքը: Համայնքների ղեկավարները ևս իրենց գոհունակությունը հայտնեցին համագործակցության արդյունքներից: Այնուհետև քննարկում ծավալվեց հասարակությանն անհանգստացնող մի շարք հարցերի շուրջ, մասնավորապես Անկախության փողոցի երթևեկության ծանրաբեռնվածությունը թեթևացնելու, քաղաքի որոշ հատվածներում արագաչափեր տեղադրելու և այլնի մասին, որոնց վերաբերյալ արվեցին կոնկրետ առաջարկություններ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05