Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Իջևանի Սբ. Ներսես Շնորհալի առաջնորդանիստ եկեղեցում տեղի ունեցավ Տավուշի թեմի նորանշանակ առաջնորդ Տ. Բագրատ եպս. Գալստանյանի գահակալության արարողությունը

07.09.2015

Կիրակի՝ սեպտեմբերի 6-ին, Իջևանի Սբ. Ներսես Շնորհալի առաջնորդանիստ եկեղեցում տեղի ունեցավ Տավուշի թեմի նորանշանակ առաջնորդ Տ. Բագրատ եպս. Գալստանյանի գահակալության արարողությունը: Մատուցվեց Սբ. Պատարագ, որով Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը պաշտոնապես ստանձնեց Տավուշի թեմի առաջնորդի պաշտոնը: Պատարագին ներկա էին բարձրաստիճան հյուրեր ու հոգևորականներ Հայաստանի տարբեր վայրերից, տեղի հավատավոր ժողովուրդը: Գավազանը Բագրատ Սրբազանին փոխանցեց Տավուշի թեմի նախորդ առաջնորդ Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը: Հոգևոր առաջնորդի մատուցած Պատարագը ողողված էր կյանքի նկատմամբ հավատով ու լույսով, բարու հաղթանակի զգացողությամբ: Սուրբ խորանից ներկաներին ցույց տալով թշնամու արկից խոցված մանկական խաղալիքը, Սրբազանն ասաց. <<…Այստեղ քաջարի, արժանապատիվ հայ մարդ է ապրում, որը պաշտպանում է իր սահմանը, մեզ բոլորիս: Բոլորիս կյանքի համար այնտեղ կանգնած է հայ զինվորը: Այդ սահմանի պաշտպաններից մեկը մեքենայի տերն է… Ամենափոքր երեխան՝ խոցված անիվով մեքենայով, կանգնած է սահմանի եզրին, ու երբ հարցնում ենք՝ վախենում եք, ասում են՝ ոչ>>: Թեմի առաջնորդը կոչ արեց սիրել միմյանց, դրսևորել համառություն ու կամք, որոնք Աստծու նկատմամբ հավատքով կառաջնորդեն հաղթանակների: Այնուհետև կատարվեց Հաղորդության կարգ:
Պատարագից հետո արարողության մասնակիցները շրջեցին եկեղեցու բակում, ծանոթացան ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների հոգևոր թեմայով աշխատանքների ցուցադրությանը, իսկ Իջևանի արվեստի դպրոցի պարուհիներն ու երաժշտական դպրոցի ժողգործիքների համույթը հանդես եկան գեղարվեստական համարներով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57