Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզում սկսվել են խաղողի մթերման աշխատանքները

15.09.2015

  Տավուշի մարզում սկսվել են խաղողի մթերման աշխատանքները: Մարզպետարանի գյուղատնտեսության պատասխանատուի հավաստմամբ տարին բարենպաստ է, և կանխատեսվում է խաղողի բարձր բերք: Սեպտեմբերի 14-ից մարզում խաղողի մթերումն առաջինն սկսել է Երևանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղը: Բերքն ընդունվում է կիլոգրամը 140 դրամով:
 -Մարզի տարածքում գտնվող մյուս վերամշակող կազմակերպությունները ևս պատրաստ են և շուտով կսկսեն բերքի ընդունման աշխատանքները: Մթերման գործընթացը գտնվում է թե հանրապետության նախագահի և թե կառավարության մշտական ուշադրության կենտրոնում, և վստահ եմ, որ մթերման ենթակա խաղողի ամբողջ խմբաքանակը այս տարի ևս ամբողջությամբ կընդունվի: Նախորդ տարի մարզում արտադրվել է 14,584 տոննա խաղող, այս տարի կանխատեսվում է նախորդից ավելի՝ 15,500-16000 տոննա բերք,- ասում Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 09:22:27